Ագնեսա Շահնազարյանին այսպիսին դեռ ոչ ոք չի տեսել․ տեսանյութ

Շոու բիզնես

Դերասանուհի Ագնեսա Շահնազարյանին շատերը գիտեն ինչպես թատրոնում, այնպես էլ հեռուստասերիալներում ստեղծած վառ կերպարներով: Նրան հաջողություն է բերել մասնավորապես «Պենելոպե» մոնոներկայացումը՝ ըստ Կարինե Խոդիկյանի համանուն պիեսի, որը բեմադրել է ճանաչված ռեժիսոր Վահե Շահվերդյանը: Ագնեսա Շահնազարյանը սիրում է մարմնավորել ուժեղ կանանց:

Maléna - Cheri Cheri Lad

«Դժբախտ երջանկություն», «Ո՞ւր է իմ տղամարդը» սերիալներից հեռուստադիտողները լավ կհիշեն կենսախինդ Ագնեսային, ով այլևս չերևաց սերիալներում: Այդ ժամանակ դերասանուհին, սակայն, որոշում է հեռանալ Հայաստանից, հաստատվել Մոսկվայում, եւ նրա ձեւակերպմամբ՝ վերջակետ դնել դերասանի մասնագիտության վրա:

Սակայն որոշ ժամանակ Մոսկվայում ապրելուց հետո հասկանում է, որ ոչ առանց հայրենիքի, ոչ էլ առանց մասնագիտության չի կարող ապրել, վերադառնում է եւ նկարահանվում «Հարազատ թշնամի» սերիալում: Մենք Ագնեսա Շահնազարյանին օրերս հանդիպեցինք Ծաղկաձորում:

Տեսանյութ

 

Добавить комментарий