Ահա, թե ինչպես կարող եք մաքրել հնացած ու կեղտոտ թավանները․ Դրանք կփայլեն ինչպես նորը

Խոհանոց Հետաքրքիր

Որքան էլ որ հետևում ենք սպասքին, ժամանակի ընթացքում այն կորցնում է իր սկզբնական գույնն ու փայլը։ Երբեմն թվում է, թե տարիների ընթացքում յուղով ու մրով պատված թավան մաքրելն անհնար է։ Սակայն, իրականում դա այնքան էլ բարդ աշխատանք չէ, Ձեզ հարկավոր է ուղղակի հետևել այս քայլերին և կկարողանաք մաքրել հնացած թավաները։

Անհրաժեշտ բաղադրիչներ

  • 100 գրամ սոդա
  • 100 գրամ սիլիկատային կամ գրասենյակային սոսինձ
  • 100 գրամ մանանեխի փոշի
  • 5 լիտր ջուր
  • Եփելու տարա

Գործողությունների հերթականությունը․

1. Հագեք ձեռնոցներն ու բացեք պատուհանը։

2. Մեծ կաթսայի մեջ ջուր տաքացրեք։

3. Ջրի մեջ հերթականությամբ լուծիր բաղադրիչները՝ սոդան, սոսինձը, մանանեխը

4. Եթե թավայի բռնակը պլաստիկից է, հանեք, որպեսզի չվնասվի։

5. Թավան մտցրեք եռացող ջրի մեջ այնպես, որ ամբողջովին ջրով ծածկվի։

6. Կափարիչը փակ վիճակում եռացրեք այն 15-20 րոպե, եթե միջին սևության է, եթե թավան շատ կեղտոտ է և վրայի սև շերտը հաստ է, ուրեմն եռացրեք 45-60 րոպե։

7. Հանեք թավան ջրից․ հիմա այն հեշտությամբ կարող եք մաքրել դանակի կամ մետաղական սպունգի օգնությամբ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.