Ահա թե ինչ կլինի, եթե ընդդիմությունը հրաժարվի քննարկել արտահերթ ընտրությունները

Նորություններ

Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․  Եթե ընդդիմությունը հրաժարվի լրջորեն քննարկել արտահերթ ընտրությունների օրակարգը, սա կլինի աշխարհում առաջին դեպքը, երբ իշխանափոխություն պահանջող ընդդիմությունը կմերժի արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարը՝ այսպիսով վերահաստատելով այն, ինչ շարունակաբար ասել ենք վերջին շաբաթների ընթացքում, այն է՝ այս մարդիկ ժողովրդին երբեք չեն դիտարկել և հիմա նույնպես չեն դիտարկում որպես իշխանության ձեւավորման միակ լեգիտիմ աղբյուր։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական եւ հետաքրքրված արտախորհրդարանական ուժերին հրավիրում է խորհրդակցությունների՝ 2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով։

Այս մասին երեկ ֆեյսբուքյան գրառում է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ Նա իր խոսքում նշել է, որ վարչապետի պաշտոնի եւ երկրի հետագա քաղաքական առաջնորդության ճակատագիրը պետք է որոշի ժողովուրդը՝ իր կամքի ազատ արտահայտմամբ եւ ինքը, որպես Հայաստանի վարչապետ, իրեն համարում է այդ կամքի ազատ արտահայտման երաշխավորը։

Փաշինյանը նաեւ պատրաստ է ժողովրդի որոշման արդյունքում թողնել վարչապետի պաշտոնը։ Եւ վարչապետի պաշտոնը կարող է թողնել կամ շարունակել պաշտոնավարել միայն ժողովրդի որոշմամբ։

Աղբյուր

 

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.