Ահա, թե ինչ հանճարեղ եղանակ եմ գտել ծանր վերմակներն ու ծածկոցները լվանալու համար․ սա դու կգա բոլոր տնային տնտեսուհիներին

Հետաքրքիր

Լոգարանում լցրեք տաք ջուր, մոտ 50 աստիճան: Լցրեք 1 սրվակ (колпачок) լվացքի գել և մոտ 0.5 սրվակ (колпачок) ամանները լվանալու համար նախատեսված Ֆեյրի: Եթե չկա գել, դուք կարող եք օգտագործել Ֆեյրի (1 սրվակ): Ինչու հենց դա: Այն շատ չի փրփրում, հեշտությամբ լվացվում է ջրով և, միևնույն ժամանակ, լավ մաքրում է յուղոտ բծերը:Ծածկոցը դնում ենք օճառով լի տաք ջրի մեջ, թողնում կես ժամ:Այնուհետև վերցնում ենք շվաբր (ավելի լավ է օգտագործել փայտե, այն ավելի ամուր է):Սեղմում ենք ծածկոցի տարբեր տեղերին:

Այնուհետև ծածկոցը շրջում ենք և կրկնում ընթացակարգը:Այնուհետև թափում ենք օճառային ջուրը, լցնում ենք մաքուր: Պարզաջրում ենք կրկին շվաբրի օգն ությամբ: Որպեսզի ամբողջությամբ մաքրվի օճառը, դուք պետք է պարզաջրեք երկու մաքուր ջրերում:Դրանից հետո դրեք ծածկոցը աթոռակների վրա կամ լագարանի լայնությամբ՝ փաթաթված շվաբրի վրա: Սպասեք, ավելորդ ջուրը հոսի, ապա կախեք այն որ չորանա, ինչպես միշտ:Ավելի մանրամասն իմանալու համար կարող եք դիտել ստորև ներկայացված տեսանյութում:

Նյութը հրապարակման պատրաստեց News415Media