Ցանկանում եք համտեսել անչափ համեղ խորոված սունկ՝ առանց կրակ վառելու և ռեստորանում գումար ծախսելու, ապա իմացեք, որ անհնարին ոչինչ չկա: Պարզապես անհրաժեշտ է կես ժամ՝ սունկը մարինացնելու համար, որից հետո այն պետք է հագցնեք փայտե ձողիկների վրա և պատրաստել ջեռոցում:\ Ահա և հանրաճանաչ ռումինական բաղադրատոմսը.
Անհրաժեշտ է․
- Շամպինիոններ — 600 գ,
- Կիտրոնի հյութ — 2 թ․գ․,
- Սոյայի սոուս — 4 ճ․գ․,
- Սամիթ — 1 փունջ,
- Պապրիկա — 1 թ․գ․,
- Բուսական յուղ — 4 ճ․գ․,
- Աղ ըստ ճաշակի։
Պատրաստւմը․ Սնկերը մանրակրկիտ լվացեք և չորացրեք մաքուր սրբիչով, որպեսզի ամբողջ ավելորդ խոնավությունը ներծծվի: Սնկերը լցրեք տոպրակի մեջ, և ավելացրեք բուսական յուղ, սոյայի սոուս,
պապրիկա, աղ և կիտրոնի հյութ, ինչպես նաև կտրտած սամիթ: Փակեք տոպրակը, թափահարեք բովանդակությունը և թողեք 30 րոպե: Պատրաստեք նախապես տաքացված ջեռոցում 200 աստիճանի տակ 15 րոպե։ Եթե Դուք կամ Ձեր հյուրերը միս չեք ուտում, ապա այժմ ունեք գերազանց ուտեստ: Եթե Դուք կամ Ձեր հյուրերը միս չեք ուտում, ապա այժմ ունեք գերազանց ուտեստ: