Առաջարկում ենք պատրաստել թարմ կաղամբով, վարունգով և հավկիթով աղցան: Անհրաժեշտ բաղադրիչներ.
- կաղամբ
- վարունգ
- լոլիկ
- եփած ձու
- մի կապ կանաչի
- պահածոյացված եգիպտացորեն
- աղ, սև պղպեղ և սխտոր՝ ըստ ճաշակի
- ձեթ
Պատրաստման եղանակ. Բաղադրիչների քանակը որոշում եք ինքներդ: Սկզբում մանր կտրատել կաղամբը, վարունգն ու լոլիկը: Եփած ձուն մաքրել և ավելացնել մյուս բաղադրիչներին: Ավելացնել նաև մանր կտրատած կանաչին: Բանջարեղենին ավելացնել եգիպտացորենը, ճզմած սխտորը, աղ և պղպեղ, ձեթ:
Աղցանը խառնել և մատուցել: Բարի ախորժակ: