Ամբողջ օրը ցանկանում էի լացել, ապրելու իմաստ չէի տեսնում.․ ի՞նչ է պատահել Գոհար Ավետիսյանի հետ Երևանում

Շոու բիզնես Տեսանյութեր

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ դիմահարդար Գոհար Ավետիսյանը Հայաստան է ժամանել ընտանիքի՝ ծնողների ու ամուսնու հետ: Ի դեպ, իր story-ներից մեկում Գոհարը նշել է, որ ամուսինը՝ Սերգեյը, առաջին անգամ է Երևանում: Հետաքրքիրն այն է, որ երեկ Գոհարը որևէ նոր սթորի չէր տեղադրել, իսկ այսօր արդեն բացատրել է իր լռության պատճառը:

Գոհարը խոստովանել է, որ ամբողջ օրվա ընթացքում իրեն վատ է զգացել:

«Երեկ արթնացել եմ պանիկ վախերով, սարսափելի վատ տրամադրությամբ: Այն օրերից էր, երբ իմաստ չես տեսնում որևէ բանի մեջ»:

Գոհարն այդ ամենը կապել է կորոնավիրուսի հետ, որով վարակվել էր ամիսներ առաջ: Ըստ Գոհարի՝ տրամադրության նման տատատունումներ արդեն 3-րդ անգամ է ունենում: Գոհարը նաև լուսանկար է հրապարակել՝ կից գրելով, որ ամբողջ օրվա ընթացքում ցանկացել է լացել:

Իսկ այսօր արդեն Գոհարն այցելել է Եռաբլուր:

«Այսօրվա օրը որոշել ենք սկսել զինվորների եղբայրական գերեզման այցելությամբ, այն զինվորների, ովքեր նախորդ աշնանը քաջաբար կռվել են և իրենց կյանքն են տվել մեր երկրի համար: Ննջեք խաղաղությամբ, հերոսներ… Ներեք մեզ, որ չկարողացանք պաշտպանել ձեզ…»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.