Ամենասովորական խմորիչը նպաստում է բույսերի ծաղկմանը․ միշտ օգտագործում եմ այս մեթոդը

Հետաքրքիր

Խմորիչը ոչ միայն հիանալի կերպով խթանում է ծաղիկների աճը և նպաստում է ծաղկմանը, այլև ամրացնում է արմատները։ Խմորիչով սնուցումը հատկապես օգտակար է ծաղիկները տեղափոխելուց և բույսի՝ հիվանդության ենթարկվելուց հետո։ Անհրաժեշտ է․ 1գ չոր կամ 10գ թարմ խմորիչ , 1թ․գ․ շաքարավազ , ջուր։ Ինչպես պատրաստել․ Խմորիչն ու շաքարավազը խառնել, մի քիչ ջուր ավելացնել, խառնել և թողնել 15-20 րոպե, մինչ պղպջակներ կառաջանան։

Լցնել ստացված հեղուկը 1լ ջրի մեջ։ Այդ կերպ ստացվում է պարարտանյութ, որը պետք է խառնել ջրի հետ 1։5 հարաբերակցությամբ։ Այսինքն, 5լ ջրի մեջ լցնել պատրաստի խառնուրդը և դրանով ջրել ծաղիկները՝ սովորականի պես։ Կիրառման եղանակ․ Ձմռանը խմորիչով պարարտանյութն օգտագործել ամսական 1 անգամ, իսկ գարնանա-ամառային շրջանում՝ ամսական 2 անգամ, այսինքն երկու շաբաթը մեկ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.