Ամեն ամիս, ամսի 1-ին կինս գնում էր գործուղման․ սկսեցի կասկածել ու որոշեցի այս անգամ հետևել նրան..

Հետաքրքիր

Ես ու կինս ծանոթացել ենք համալսարանում․ ես ուսանող էի, իսկ նա դասավանդում էր։ Չնայած մեր տարիքային տարբերությանը և այդ պահին տարբեր սոցիալական կարգավիճակին, մենք շատ էինք հետաքրքրված միմյանցով։ Անմիջապես իմ ավարտելուց հետո՝ մենք ամուսնացանք։ Ամեն ինչ լավ էր, բայց կար մի բան, որ փ չացնում էր իմ ընտանեկան կյանքը։ Ես ստիպված էի լինում միայնակ մնալ ամեն ամսվա ամսի 1-ին։ Կինս ամեն ամսվա այդ օրը գործուղման էր գնում։ Այդպես շարունակվեց 5 տարի։

Սկզբում ինձ համար դա սովորական էր, դե գնում, գնում է, ինչ արած։ Բայց հետո ինձ հոգնեցրեց այդ ամենը, սկսեցի կաս կածել, խան դել։ Եվ մի պլան մշակեցի, որի մասին կինս չպիտի իմանար։ Հետախո ւյզ վարձեցի, ով պիտի ամսի 1-ին հետևեր կնոջս ու իմանար, թե ուր է գնում։ Վերջապես եկավ այդ օրը։ Կինս սովորականի պես հրաժեշտ տվեց ու գնաց, իմ վարձած հետախույզն էլ նրա հետևից։ շուտով նրանից հաղորդագրություն ստացա․ -Անցել եմ աշխատանքի, օբյեկտը տեսնում եմ, հետևում եմ։

Այդքան տագ նապալի օր երբեք չէի ունեցել։ Ես տեղս չէի գտնում, ոչ մի բանով չէի կարողանում զբաղվել, անդադար քայլում էի տան մեջ։ Կաս կածում էի, մի՞թե ճիշտ եմ վարվել, որ նման քայլի եմ գնացել․․․ Երեկոյան զանգեց իմ «շերլոկը»․ -Տվյալները հավաքել եմ, որ ձեզ փոխանցեմ ինֆորմացիան․ առաջարկում եմ հենց հիմա հանդիպել։ 40 րոպեից մենք նստած էինք սրճարանում։ Իմ առաջ դրված սուրճը սառում էր, չէի կարողանում խմել այն, կոկորդումս կարծես ինչ-որ բան էր խեղդում։ Ես մի կերպ հարցրեցի․

-Դավա ճանու՞մ է։ -Կինդ գործուղման չի գնում, իրավացի ես, բայց իզուր ես կաս կածում։ Իմացիր, կինդ հիանալի մարդ է։ Պարզվեց հետևյալը․ կինս ամսական մի անգամ գնում է հի վանդանոց՝ տեսակցելու իր առաջին ամուսնուն, ով հիմա կարողանում է միայն շնչել։ Նույնիսկ կես մարդ չէ, ավելի քիչ․․․ Մինչդեռ տղամարդու բոլոր հարազատները մոռացել են նրա մասին, կինս շարունակում է օգնել նրան, որ չդադարի իրեն մարդ զգալ։

Երբ կինս վերադարձավ, նրան պատմեցի, որ ամեն ինչ գիտեմ․ նա արտա սվում և ներողություն էր խնդրում, որ չի ասել ճշմարտությունը։ Իսկ ես ևս մի անգամ համոզվեցի, որ ամենամեծ սրտով մարդուն եմ ընտրել՝ որպես ինձ կողակից։ Հաջորդ ամսվա 1-ին հի վանդանոց միասին գնացինք․․․ Մինչև կյանքիս վերջ էլ երբեք չեմ կաս կածի կնոջս․․․

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.