Ամեն տարի այս սեզոնին փակում եմ խնձորի խյուս` խտացրած կաթով, ձմռանը սա երեխաներիս սիրած քաղցրավենիքն է

Խոհանոց

news94daily-ն գրում է․Այս բաղադրատոմսի մասին ինձ ասել է ընկերուհիս: Բաղադրատոմսը լավն է, հեշտ, քանի որ ճշգրիտ համամասնություններ չկան, դուք կարող եք հարմարեցնել այն ձեր սրտի ուզածով: Երեխաներս պաշտում են սա: Եթե քաղցրի սիրահար եք, ապա կարող եք խտացրած կաթը շատ ավելացնել, դա կախված է նաև խնձորի տեսակից: Օրինակ, ես պատրաստում եմ քաղցր տեսակի խնձորից:

Խտացրած կաթը ոչ միայն տալիս է խյուսի քաղցրությունը, այլև այն դարձնում է կրեմային, շատ նրբահամ:

Այս խյուսը իդեալական է մանկական սննդի համար և հարմար է թեյի համար, և որպես սոուս կաթնաշոռով թխուկների և աղանդերի համար, և այն կարող է օգտագործվել որպես կարկանդակների և այլ խմորեղենի միջուկ:

Պահանջվող մթերքներն են. 

  • խնձոր — 4 կգ,
  • խտացրած կաթ շաքարով — 300 գ,
  • ջուր — 1 բաժակ:

Պատրաստման եղանակը․ Խյուսի պատրաստման գործընթացն ինքնին պարզ է:
Խնձորների կեղևն ու միջուկը հեռացնել, կտրել շերտերով շերտ և դրեք կաթսայի մեջ:
Ինձ մոտ ստացվեց 5 լիտրանոց կաթսա կտրտած խնձորներով:

Ավելացրեք մոտ մեկ բաժակ ջուր կամ մի փոքր ավելին, եթե խնձորը թթու է, կարող եք նաև ավելացնել շաքար:

Դրեք մարմանդ կրակի վրա որպեսզի խնձորները փափկեն, ընթացքում խառնել:
Փափկած ծնձորները մանրացրեք բլենդերով, ավելացրեք խտացրած կաթը, խառնեք և եփեք եւս 10 րոպե:

Պատրաստի խյուսը տաք վիճակում լցնել չոր ստերիլիզացված բանկաների մեջ և ծածկել կափարիչներով:

Խյուսը պահեք զով տեղում:
Բարի ախորժակ!

Նյութը հրապարակման պատրաստեց news94daily