Ամեն տարի պատրաստում եմ մոտ 30 բանկա․․․ կաղամբով լոլիկ՝ ձմռան համար

Խոհանոց

Ցանկալի է փակոցները պատրաստելի ներգրավվել ընտանիքի բոլոր անդամներին։ Թող մեկը կտրատի կաղամբը, մյուս լվանա բանկաները․․․

Ներկայացնում ենք հետաքրքիր, թեթև ու հեշտ պահածոյի բաղդրատոմս, որը անկասկած դուր կգա ձեր ընտանիքի անդամներին։

Ամեն ինչ շատ հեշտ է, իսկ կարևորն այն է, որ ձմռանը բանկաները բացելիս ուրախ տրամադրություն կունենաք։

Անհրաժեշտ բաղադրիչներ․ լոլիկ՝ 1,5կգ կաղամբ՝ 1 գլուխ շաքարավազ՝ 2 ճ․գ․ աղ՝ 1ճ․գ․ քացախ՝ 100 մլ դափնետերև՝ ըստ ճաշակի հատիկավոր պղպեղ՝ ըստ ճաշակի Ցանկության դեպքում կարող եք ավելացնել գազար, բուլղարական պղպեղ, սխտոր

Պատրաստման եղանակը

Բարակ կտրատել կաղամբը, իսկ լոլիկը լավ լվանալ և թողնել, որ չորանա։ Ստերիլիզացված բանկայի մեջ դնել կաղամբի շերտ, երկու դանփնետերև և մի քանի հատիկ պղպեղ։

Լոլիկից շերտ դասավորել։ Հերթականությամբ դրեք բանջարեղենը, որպեսզի լցնեք բանկան։

Եռման ջուր լցնել և թողնել 15 րոպե։ Ինչից հետո դատարկել ջուրը կաթսայի մեջ, ավելացնել աղն ու շաքարավազը, և հասցնել եռման աստիճանի։

Հեղուկը նորից լցնել բանկաների մեջ, ավելացնել քացախը և նույն պահին փակել հերմետիկ կափարիչներով։ Շուռ տալ բանկան, ծածկել տաք կտորով և թողնել՝ մինչ լիարժեք սառելը։

Բարի ախորժակ։