Ամեն օր նրա հետ շարունակում ես ապրել այդ հեքիաթի մեջ․ Աննա Դովլաթյանը կիսվել է դստեր նոր լուսանկարով, միայն տեսնեք ինչ հրաշք բալիկ է

Շոու բիզնես

Դավիթ Աղաջանյան և Աննա Դովլաթյան զույգը հայկական շոու բիզնեսի ամենահայտնի և ամենասիրված զույգերից է։ Զույգը ունի հետևորդների մեծ բանակ, ովքեր մեծ ոգևորությամբ են ընդունում նոր հրապարակումները։Դերասանուհի Աննա Դովլաթյանն Ինստագրամի իր էջում հրապարակել է դստեր՝ 5-ամսական Կարինայի ամանորյա լուսանկարն ու գրառում արել:


«Կյանքի հեքիաթն ամբողջական է դառնում, երբ լույս աշխարհ է գալիս քեզնից ծնված նոր կյանքը, իսկ երբ նա ժպտում է, աշխարհը կանգ է առնում ամենալուսավոր կետում ու ամեն օր նրա հետ շարունակում ես ապրել այդ հեքիաթի մեջ»,- գրել է նա:


Հիշենցնեք, որ Աննա Դովլաթյանի և Դավիթ Աղաջանյանի առաջնեկը ծնվել է հուլիսի 4-ին: Ավելի վաղ Աննան գրառում էր արել՝ նշելով, որ հաճախ է ինքն իրեն հարցնում, թե ինչո՞ւ է դուստրը ծնվել այս ծանր տարում: Նա գրել էր, որ պատասխանն ակնհայտ է՝ Կարինան ծնվել է, որ ինքը հույսով ապրի:

Աղբյուր

 

Добавить комментарий