Ամոթ ա ամոթ, բա մարդ էս թվին մեքենա չի՞ ունենա․ ծաղրում էր աշխատակցին, որ մեքենա չունի, բայց 10 րոպե անց պարտատերերին աղաչում էր ևս մի քանի օր սպասել

Հետաքրքիր

Երբեմն լինում են դեպքեր, որ ուզում ես անզուսպ լինել, երեսին ասել ինչ մտածում ես, բայց ․․․ Ուզում եմ պատմել վերջերս մեր ընկերությունում տեղի ունեցած մի դեպքի մասին։ Երեք ամիս առաջ մեզ մոտ մի երիտասարդ ընդունվեց աշխատանքի։ Նա շատ համեստ ու զուսպ երիտասարդ է։ Նա շատ արագ սիրվեց կոլեկտիվում։ Նա էլ իր հերթին հարգանքով է վերաբերվում մյուս աշխաըակիցներին։ Բայց մեր աշխատակիցներից մեկը սկսել է նրան ծաղրել։ Նրան ծաղրում է համեստ հագնվելու, տրանսպորտով աշխատանքի գալու համար։

Օրեր առաջ միջանցքում հենց իմ սենյակի դռան առջև նրանք հանդիպեցին։ — Լսիր, էս քո վերջին զանգի կոստյու՞մն ա, կոշիկներդ էլ երևի սեքնդհենդից ես չէ՞ գնել, բա հեծանիվդ, ամոթա ամոթ, բա մարդ էս թվին մեքենա չի՞ ունենա, հետս ընգերություն արա, մարդամեջ հանեմ, կյանք տենաս, «տղավարի» ապրես, իմանաս որը որից հետո ա, թե չէ ոնց որ երրորդ սորտի մարդ լինես։

Ես հազիվ ինձ զսպեցի, որ չմիջամտեմ, հազացի, որ զգացնել տամ, որ  լսում եմ նրանց խոսակցությունը։  Նրանց զրույցն ընդհատվեց։ Այդ ինքնահավանը նստում է իմ հարևան սենյակում ու մի 10 րոպե անց լսում եմ նրա խեղճացած ձայնը․ — Խնդրում եմ մի քանի օր էլ ժամանակ տվեք, ես ամբողջ գումարը կփակեմ, որդիս ողջ գումարը տանուլ է տվել կազինոյում, խնդրում եմ, ես առանց տուն մնալ չեմ կարող, — այսպես նա խնդրում էր իր պարտատերերին։  Հետո լսեցի, թե ինչպես էր զանգում ծանոթ բարեկամներին ու պարտքով հումար խնդրում իր և որդու պարտքերը փակելու համար։ Հավանաբար իր որդուն էլ լավ խորհուրդներ է տվել «տղավարի» ապրելու մասին և այսօր վայելում է պտուղները։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.