Ամուսինս միշտ ինձ համեմատում էր մայրիկի հետ․․ ես էլ որոշեցի այդ «մամայի բալային» վերադարձնել իր մարիկին

Հետաքրքիր

https://news398media.com/-ը գրում է․Ճիշտ են ասում, որ երբ ամուսնանաք, ավելի լավ նայեք ձեր սկեսրոջը: Իմ պատմությունը նման է շատ-շատ կանանց կյանքի պատմությանը: Ամուսնացա 26 տարեկանում, մեկ տարի անց ծնվեց դուստրս, մենք ամուսնուս հետ երջանիկ էինք: Բայց հետո ամեն ինչ փոխվեց: Ամուսինս որոշեց, որ ես ծույլ եմ: Երբ մեր դստրիկը 3 ամսական էր, նա սկսեց ակնարկել, որ ես հանգստանում եմ և չեմ ցանկանում աշխատել, պորտաբույծ եմ և որոշել եմ ապրել նրա հաշվին: Նա միշտ օրինակ էր բերում իր մայրիկին, որը երեխային մեկ ամսականում հանձնել է սկեսրոջը և անցել աշխատանքի, բացի այդ մշակել է տնամերձ հողամասը, աշխատել է որպես հաշվապահ ու միևնույն ժամանակ մեծացրել երկու երեխաների:

Անկեղծ ասած, ես փորձեցի առավելագույնս կատարել: Ես սկսեցի գնալ սկեսուրիս մոտ ամառանոց, օգնում էի այգու աշխատանքներում, երբ խնդրեցի սկեսուրիս խնամել փոքրիկիս, որպեսզի ես անցնեմ աշխատանքի, հրաժարվեց, ասելով, որ իր ժամանակին իր երկու երեխաներին պահել մեծացրել է, իսկ ես մեկին էլ չեմ ուզում պահել: Ես կաշվից դուրս էի գալիս, բայց միևնույնն է ամուսինս դժգոհ էր ու հիացած իր մայրիկով, իսկ ինձ առիթը բաց չէր թողնում նվաստացնելու: Ու մի օր էլ համբերությունս հատավ: Ես երկաթից չեմ:

Ես հասկացա, որ պիտի փոխեմ կյանքս: Ես ամուսնուս հայտարարեցի, որ եթե նրան դուր չեմ գալիս, կարող է վերադառնալ իր մայրիկի մոտ և գտնել իր մայրիկի պես կատարյալ կին: Մենք բաժանվեցինք, ավելի լավ է չպատմեմ, թե ինչ սկալնդալներ եղան: Ես վերջապես վերգտա հոգեկան անդորրս, ապրում եմ հանգիստ, մեծացնում եմ դստերս: Ես ինձ երջանիկ եմ զգում:

Նյութը պատրաստեց՝ https://news398media.com/-ը