Ամուսինս չգիտեմ ինչի իր մեքենան գրանցել է սկեսուրիս անունով ու հիմա մեր պարտքերը մեզ խեղդում են ,իսկ սկեսուրս չի թողնում մեքենան վաճառենք ու․

Հետաքրքիր Օգտակար

Ամեն ինչ միանգամից քանդվեց։ Ես գնացի ծննդաբերության արձակուրդի, երկիրը կրկին ճգնաժամի մեջ է, իսկ ամուսինս կորցրեց իր բարձր վարձատրվող աշխատանքը։ Երկու ամիս փորձել է մեկ ուրիշը գտնել: Բայց նույն աշխատավարձով ոչինչ չառաջարկվեց։ Աշխատանք ստաց ավ, որը վարձատրվում էր նախկին աշխատավարձի կիսով չափ: Նրա անձնական վարկերը պետք է մարվեն: Այն, որ իմ ամուսինը այդքան շատ վարկ ունի, ես իմացա հարսանիքից հետո։

Մինչ այդ նա ասում էր, որ իր աշխատավարձով է գնել մեքենան և այֆոնը: Հարսանիքից հետո պարզվեց, որ նրա ողջ ունեցվածքը ապառիկով է վերցված։Սկեսուրս ինձ մե ղադրում է, որ սխալ ժամանակ եմ ընտրել ծննդաբերելու համար: Բայց այն ժամանակ Պետրոսը դեռ աշխատում էր։ Այսպիսով, մեր երկրում անընդհատ ինչ-որ ֆորսմաժորային իրավիճակ է: Եթե ​​հետևենք սկեսուրիս տրամաբանությանը,

ապա ընդհանրապես երեխա չպիտի ունենանք՝ ոչ ոք վստահ չէ ապագայի վրա։ Երբ դուստրս ընդամենը երեք ամսական էր, ամուսնուս ազատեցին աշխատանքից։ Ես դեռ պետք է երկար նստեմ ծննդաբերության արձակուրդում։ Փառք Աստծո, որ գոնե ապրելու տեղ ունեմ։ Մենք հայտնվել ենք անելանելի վիճակում, քանի որ չենք կարողանում փակել վարկերը: Ամուսինս ելք է փնտրում, բայց չի կարողանում գտնել: Բանկերից էլ անընդհատ զանգահարում են և պահանջում են,

որ վարկերը մարենք: Ամուսինս չգիտես ինչ մեքենան գրանցել է սկեսուրիս անունով և այն օրենքով իրեն չի պատկանում, ուստի չի կարող վաճառել:Մեքենան թանկ արժե և այն վաճառելու դեպքում կարող ենք մեր վարկերի մի մասը մարել և թեթևանալ, բայց սկեսուրս ինչ ինչ պատճառներով չի համաձայնվում: Ես ու ամուսինս ամեն կերպ փորձել ենք նրան համոզել, բայց մեզ մոտ չի ստացվում, նա երկու ոտքը դրել է մի կոշիկի մեջ և վերջ:Ինչ խորհուրդ կտաք այս անելանելի իրավիճակից դուրս գալու համար: