Ամուսինս 40 տարեկան է, իսկ ես՝ 20… հարսանիքից հետո կանգնել եմ մեծ խնդրի առաջ

Հետաքրքիր

Ամուսնուս հետ ծանոթացել եմ աշխատավայրում: Նա զբաղեցնում է փոխտնօրենի պաշտոնը, իսկ ես այնտեղ էի տեղավորվել՝ որպես հասարակ վաճառքի գծով մենեջեր աշխատելու: Վլադի հետ հանդիպում էինք ժողովների ժամանակ: Բայց ինչպես ֆիլմերում են ցույց տալիս, մեր միջև ոչ մի կայծ չէր անցնում: Կոլեգաներիս հետ զրույցից իմացել էի, որ նա 40 տարեկան է, ամուսնալուծված է: Եվ առհասարակ, ամուսնանալու նպատակներ չունեի, ինձ համար առաջնային էր ավելի լավ պաշտոն ունենալն ու զարգանալը, իսկ դրա համար ջանք չէի խնայում:

Ընտանիքում երեք երեխա ենք, և մայրս մեզ շատ դժվարությամբ միայնակ է մեծացրել:

Ամեն ինչ փոխվեց ամանորյա խնջույքից հետո: Այդ օրը մենք տանգո պարեցինք, հաջորդ օրվանից սկսեցինք հանդիպել: Կես տարի անց ես Վլադի կինը դարձա:

Կոլեգաներիս արձագանքը բավականին սպասելի էր: Նրանցից շատերը համարում են, որ պաշտոնիս բարձրացումը՝ փոխտնօրենի հետ ամուսնանալու արդյունքն է, սակայն ոչ մեկին չի հետաքրքրում, որ մինչ այդ գրեթե մի տարի նվիրված աշխատում էի, փորձում վաճառքներ իրականացնել, ամեն օր մի քանի հաճախորդների հետ էի հանդիպում՝ քաղաքի տարբեր ծայրերում, որ կարողանամ պատշաճ ներկայացնել ընկերությունը և գործարքներ հաստատել:

Ամեն կողմից ստանում եմ բացասական խոսքեր. ոչ ոք չի հավատում, որ մեզ միացնում են անկեղծ զգացմուքները: Ցավալի է, որ տեսակետս չի կիսում նույնիսկ հարազատ մայրս:

Մի օր հանդիպել էի ընկերուհիներիս հետ, և երբ լսեցի նրանց կարծիքը, սարսափեցի: Նրանք ասում էին, իբր 40 տարեկան տարեց մարդուց կարելի է մեծ գումարներ շորթել, հիմա պիտի որքան հնարավոր է շատ միջոցներ կուտակեմ, նոր բաժանվեմ:

Դադարեցի նրանց հետ շփվել:

Երբ ներս եմ մտնում գրասենյակ, տեսնում եմ, որ բոլորը լռում են, բայց դա ոչինչ է՝ հարազատ մարդկանց վերաբերմունքի հետ համեմատած: Մի՞թե հիմա ամեն ինչ գումարով է չափվում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.