Երբ ամուսինը տուն վերադարձավ աշխատանքից,նրան դիմավորեց երջանիկ կինը: Նա ուղղակի երջանկությունից ցատկոտում էր: -Ես քեզ համար լավ նորություն ունեմ: -Շատ լավ է,պատմիր: Նա անընդհատ թռչկոտում էր,շնչակտուր ասաց,որ հղի է:
Նրանք արդեն վաղուց փորձում էին երեխա ունենալ: Ամուսինը նույնպես շատ ուրախացավ:
-Ուղղակի հիանալի է,ես շատ երջանիկ եմ: -Դա դեռ ամենը չէ:Մենք ոչ թե մեկ,այլ 2 երեխա ենք ունենալու:
Ամուսինը մի պահ կանգ առավ,հետո հարցրեց,թե ինչպես է նա այդքան արագ իմացել դրա մասին: Կինը պատասխանեց.
-Դա այդքան էլ դժվար չէր: Թեստի վրա 2 գիծ էին հայտնվել..