Այսքան համեղ բրինձ դեռ չեք պատրաստել․ անթերի համ և տեսք ունի

Խոհանոց

Այս բանջարեղենով բրինձը կդառնա ընթրիքի ձեր ամենասիրելի տարբերակներից մեկը։ Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • բրինձ՝ 250գ
  • հավի ֆիլե՝ 400գ
  • լոլիկ՝ 5 հատ
  • պինդ պանիր՝ 50գ
  • պահածոյացված եգիպտացորեն՝ 170գ
  • պահածոյացված լոբի՝ 170գ
  • աղ՝ ըստ ճաշակի
  • սև պղպեղ՝ ըստ ճաշակի
  • մաղադանոս

Պատրաստման եղանակ․ Ջեռոցի խորը տապակի մեջ լցրեք բրինձը, լոբին և եգիպտացորենը։ Լոլիկի վրա եռման ջուր լցրեք, հանեք կեղևը և մանրացրեք բլենդերով կամ անցկացրեք քերիչով։ Մի քիչ ջուր, պղպեղ և աղ ավելացրեք, խառնեք։ Լոլիկով խառնուրդը լցրեք տապակի մեջ և խառնեք մյուս բաղադրիչների հետ։

Կտրատեք հավի ֆիլեն և դրեք բրինձի վրա՝ պատառաքով թեթև սեղմելով։ Տապակը փակեք փայլաթիթեղով և դրեք 180 աստիճան տաքացրած ջեռոցը՝ 40-45 րոպեով։ Քերեք պանիրը։ Ուտեստը հանեք ջեռոցիցի և լցրեք պանիրը։ Դրեք ջեռոցը ևս 5-10 րոպեով՝ մինչ պանիրը կհալի։ Վերջում ուտեստը զարդարեք մաղադանոսով և մատուցեք։ Բարի ախորժակ․․․

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.