Այսօրվանից սկսում ենք․․ Կարին Տոնոյանը հայտարարություն է տարածել

Նորություններ

Պարտվում է ժողովուրդը, ԱԶԳ-ին պարտություն չկա: Այս մասին գրել է «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը: 15,534 մարդու առջև այսօր խոնարհում եմ գլուխս- դուք արժանի էիք իմ որդու զոհողությանը, որովհետև հասկացաք, որ միայն բարին է չարին հաղթում, որ միայն սերն է հաղթում ատելությանը և Հայրենիքին անձնազոհ նվիրումն է հաղթում դավաճանությանը:

Այսօրվանից սկսում ենք պատրաստվել ՏԵՐ կանգնելու մեր ազգին. սկսում ենք ոլորտային ծրագրերի շարունակական իրագործում.

  • շարունակում ենք սահմանների պաշտպանական վիճակի ուսումնասիրություններն ու աջակցությունները,
  • շարունակում ենք ազգի ինքնաճանաչողական մշակութային ծրագրերի իրականացումը,
  • շարունակում ենք երիտասարդական և մանկական կրթական ծրագրերի իրականացումը
  • սկսում ենք գյուղ- համայնք հիմնադրամ ծրագրի փորձարկումը և այլն:

Առաջիկայում առավել հստակ կհրապարակենք մոտակա անելիքները և կսկսենք այդ աշխատանքներին ցանկացողների ներգրավման համապատասխան հանդիպումներ:

Պարտվում է ժողովուրդը, ԱԶԳ-ին պարտություն չկա: «5165 շարժումը» սկսում է իր նպատակային աշխատանքները»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.