Այս բաղադրատոմսն ինձ տվել է մի ծեր վրացի. փոքրիկ գաղտնիք՝ իդեալական խաչապուրի պատրաստելու համար

Խոհանոց

Դուք վաղուց եք փնտրում իսկական խաչապուրու բաղադրատոմս, ահա ես կկիսվեմ ձեզ այս բաղադատոմսով, որն ինձ մի ծեր վրացի է տվել: Ահա այդ այտնի ոտեստի բաղադրատոմսը, որը կգրավի ձեզ իր պատրաստմա պարզ ու հասանելի եղանակով:

Բաղադրիչներ

  • 1 բաժակ կեֆիր
  • 3 բաժակ ալյուր
  • 2 հավկիթ
  • 1 թ/գ շաքարավազ
  • 1 թ/գ աղ
  • 1/2 թ/գ սոդա
  • 1 ճ/գ բուսական յուղ
  • 500 գր. չոր պանիր
  • Սերուցային կարագ պատրաստի խաչապուրիների երեսին քսելու համար:

Պատրաստումը. Խառնում ենք կեֆիրն ու հավկիթները, ապա ավելացնում շաքարավազը, աղը, բուսական յուղը և կրկին խառնում: Մաղելով ավելացնում ենք 2 բաժակ ալյուր սոդայի հետ: Խմորը խառնելու ընթացում դանդաղ ավելացնում ենք մնացած ալյուրը: Խմորը պետք է ստացվի փափուկ և էլաստիկ: Խմորը դնում ենք խորը ամանի մեջ, ծածկում սրբիչով և այդպես թողնում:

Լցոնը պատրաստելու համար քերած պանրին ավելացնում ենք 1 հավկիթ: Խմորին երշիկի ձև ենք տալ և բաժանում ինը մասի: Յուրաքանչյուր գունդը բացում ենք բլիթի նման: Մեջտեղում լցնում ենք պանիրը, ձեռքով մի փոքր տարածում:

Ծայրերը իրար վրա ենք բերում պարկի նման և հարթեցնում: Խաչապուրիները կարող ենք եփել ինչպես ջեռոցում, այնպես էլ տապակի մեջ(առանց ձեթի կամ յուղի): Եփելուց հետո, տաք վիճակում վրան քսում ենք սերուցքային կարագ: Բարի ախորժակ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.