Այս երկրի մասին շատերը չեն լսել, մինչդեռ լավ կլինի իմանալ այս երկրի մասին և օրինակ վերցնել: Խոսքը Թուրքմենստանի կամ Թուրքմենիայի մասին է, որը գտնվում է Միջին Ասիայում:
Այս երկրում բնակչությունը չի վճարում էլեկտրաէներգիայի, ջրի, գազի և տան հեռախոսակապի համար:
Ավելին, Թուրքմենիայի յուրաքանչյուր բնակիչ ամսվա մեջ մեկ անգամ 12 լիտր բենզին է ստանում անվճար:
Թուրքմենստանի կազմի մեջ են մտնում կասպիցծովյան մի քանի մանր կղզիներ։ Անապատների և օազիսների երկիր է։ Տարածքի մեծ մասը գրավում է Կարակում անապատը։ Հարավում Իրանի սահմանով ձգվում են Թուրքմենախորասանյան և Կոպետդաղի լեռները։
Անապատներում շատ են կրծողները, կան ջեյրան, բարխանային կատու, գայլ, սողուններ: Սաներում հանդիպում են ընձառյուծ, վայրի խոյ, բեզուարյան այծ, թռչուններ, գետահովիտներում՝ վարազ, շնագայլ, բուխարական եղջերու, ջրլող թռչուններ։ Հիմնվել են Կրասնովոդսկի, Բադխիզի, Ռեպետեկի, Կելիֆի և Կոպետդաղի արգելավայրերը։ Գետահովիտներն ու դելտային մասերը վերածվել են կուլտուրական լանդշաֆտի, որը Թուրքմենստանի գյուղատնտեսական հիմնական շրջանն է։
Պատկերացնու՞մ եք այս երկրի բնակչությունը որքան գումար է խնայում: