Այս թխվածքաբլիթները այնքան համեղ են լինում ,որ չեմ հասցնում պատրաստեմ․ Ակնթարթային արագությամբ սպառվում են․

Խոհանոց Հետաքրքիր

Բաղադրությունը․ 400 գր կաթնաշոռ, 250 գ մարգարին (քերած), 480 գ ալյուր, 1 թեյի գդալ փխրեցուցիչ, մի պտղունց աղ: Պատրաստման եղանակը․ 1. Խմորը գրտնակել և սեղմել բաժակով: 2. Յուրաքանչյուր շրջանակը մի կողմից թաթախել շաքարավազի մեջ, շաքարավազով կողմ դեպի ներս կիսով չափ ծալել, ստացված կիսաշրջանը կրկին թաթախել շաքարավազի մեջ և

շաքարավազով կողմը նորից ծալել դեպի ներս, ստացված եռանկյունու մի կողմը թաթախել շաքարավազի մեջ։ 3. Թխվածքաբլիթները դնել ջեռոցի թավայի վրա՝ շաքարապատ կողմը վերև և թխել 180 աստիճան ջերմաստիճանում, 25-30 րոպե մինչև ոսկեգունելը: Նյութը հրապարակման պատրաստեց news94daily.com-ը