Թավաները մաքուր պահելը շատ բարդ է։ Մենք հաճախ ենք ջանում դրանք մաքուր պահել, երբեմն ստացվում է, երբեմն էլ ՝ ոչ։ Այսօր առաջարկում ենք կեղտոտ թավաները, կամ կաթսաները մաքրելու ևս մեկ հիանալի միջոց։ Այն պարզ է և արագ է մաքրում։
Սա շատ պարզ միջոց է, չի պահանջում հատուկ ջանքեր և ամենակարևորը, որ կփայլեն այնպես, ինչպես նոր գնվածները։
Անհրաժեշտ բաղադրիչներն են՝
- 1/2 բաժակ սոդա,
- 1 թ.գ. աման լվալու հեղուկ,
- 2 ճ.գ. ջրածնի պերօքսիդ։
Պատրաստման եղանակը՝
Բոլոր բաղադրիչները խառնեք այնքան` մինչև նմանվի հարած սերուցքի (անհրաժեշտության դեպքում կարող եք էլի ավելացնել ջրածնի պերօքսիդ) ։ Քսեք խառնուրդը տապակի, կամ թավայի կեղտոտ հատվածում և թողեք 10 րոպե։ Դրանից հետո կոշտ սպունգով տապակը մաքրեք և լվացեք մաքուր ջրով։