Այս կինը 40 տարի տղամարդ է ձևացել… երբ իմանաք նրա արարքի պատճառը, ի սրտե կհարգեք նրան

Հետաքրքիր

Սիսա Աբու Դաուխ անունով եգիպտուհին իր օրինակով ցույց է տվել, թե որքան անձնուրաց կարող է լինել մայրը՝ իր երեխայի նկատմամբ: Կինը 43 տարի շարունակ տղամարդու հագուստ է կրել, որ աշխատանք ունենա ու կարողանա պահել դստերը: 2015-ին Եգիպտոսի կառավարությունը նրան պարգևատրել է «անթերի մայր» շքանշանով:

Աբուն ամուսնացել է 16 տարեկանում, սակայն ամուսինը հեռացել է կյանքից, երբ նա դեռ հղի էր: Որոշ ժամանակ անց կնոջը նորից ամուսնության առաջարկություն արեցին, բայց նա մերժեց՝ համարելով, որ այդպես կդավաճանի դստերը: Արդյունքում նա ստիպված եղավ աշխատել ու մեծացնել երեխային:

40 տարի առաջ Եգիպտոսում կանանց համար գրեթե անհնար էր աշխատանք գտնել: Դրա համար էլ Սիսան տղամարդու կերպարանք ընդունելու որոշում կայացրեց, որ գոյությունը պաշտպանելու միջոցներ հայթհայթի:

Կինը սկզբում շինարարությամբ էր զբաղվում՝ աղյուսներ կրելով ու բետոն խառնելով, հետո դաշտերում բերք էր հավաքում, կոշիկներ մաքրում: Նույնն էլ հիմա է անում:

Պատմության հերոսուհու երեխան այդ ամբողջ ընթացքում տատիկի հետ էր: Աղջիկը կիսատ թողեց դպրոցը և մոր օրինակով շուտ ամուսնացավ: Հիմա նա ունի 5 երեխա, սակայն ամուսինն ունի առողջական խնդիրներ և չի աշխատում: Սիսան ստիպված է պահել դստեր մեծ ընտանիքը: Նա ամեն օր արթնանում է ժամը 6-ին և գնում կայարան՝ կոշիկներ մաքրելու:

Շատ երկար տարիներ ոչ մեկի մտքով չէր անցնում, որ Դաուխը կին է: Երբ ճշմարտությունը բացահայտվեց, նա ստիպված եղավ հեռանալ քաղաքից 2 տարով, բայց դա էլ իրեն չկոտրեց: Որքան էլ որ ծանր է եղալ, Սիսան կարողացել է ինքնուրույն տուն կառուցել:

Հիմա նա այլևս տղամարդ ձևանալու կարիք չունի, բայց միևնույնն է, սովորությանը համաձայն՝ չի կարողանում կանացի հագուստ կրել:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.