Այս հրաշք թուրմը կօգնի ազատվել ոտքերի այտուցվածությունից, վերցնում եք մաղադանոս ․․

Հետաքրքիր

Ոտքերի այտուցվածության խնդրի հետ շատերն են բախվում։ Ոտքերի այտուցվածություն կարող է առաջանալ տարբեր պատճառներով առաջանալ. շոգ, անոթների կամ երիկամների հետ կապված խնդիրներ, հղիություն, սրտի անբավարարություն, հորմոնալ խանգարումներ և այլն… Այս խնդիրը չպետք է անտարբերության մատնել,այլ լավ կլինի անմիջապես բժշկի դիմելՙպարզելու համար, թե ինչն է հանգեցրել վերջույթների այտուցվածությանը:

Ժողովրդական բժշկությունը շատ տարբերակներ է առաջարկում այտուցվածության դեմ, սակայն, թերևս, դրանցից առավել արդյունավետը մաղադանոսի թուրմն է, որը շատ լավ և հեշտ հանում է օրգանիզմից ավելորդ հեղուկը:

Ոտքերի այտուցվածության դեմ մաղադանոսի թուրմ պատրաստելու համար օգտագործում են մաղադանոսի և՛ վեգետատիվ մասը, և՛ արմատները:

Անհրաժեշտ է 1 փունջ մաղադանոս, որը պետք է լավ լվանալ և մանր կտրատել։ 500մլ եռացող ջրի մեջ լցնել մաղադանոսը և մի քանի րոպե եռացնել։ Վերցնել կրակից և թողնել մեկ գիշեր, առավոտյան քամել։Թեյը խմել օրը 3 անգամ՝ 2 օր։ 3 օր դադար տալ և կրկնել։ Փոփոխությունը կնկատեք 2-րդ օրվանից հետո։