Այս Մաքրող Միջոցները Իսկական ԳԱՆՁ Են Տնային Տնտեսուհիների Համար.Այս Միջոցների Օգնությամբ Ձեր Կենցաղային Խնդիրները Ակնթարթորեն Կլուծվեն

Հետաքրքիր

Ամեն օր մենք հանդիպում ենք տնային հոգսերի,որոնց լուծումը ժամանակ է պահանջում: Կենցաղն ավելի հեշտ դարձնելու ձգտման մեջ մենք հավաքել ենք օգտակար կենցաղային խորամանկություններ, որոնք կյանքն ավելի հեշտ կդարձնեն ։

Կեղտ և ժանգը սեղանի պարագաների վրա Այս խնդրի դեպքում մեզ կօգնի կիտրոնի հյութը: Մանրակրկիտ մշակեք գդալները, դանակները և պատառաքաղները կես կիտրոնով, թողեք մի որոշ ժամանակ, իսկ հետո լվացեք հոսող ջրով և սրբեք մաքուր բամբակյա թաշկինակով:

Ունիվերսալ մաքրող միջոց Սեղանի քացախի և սպասքի լվացման հեղուկի խառնուրդը հրաշք միջոց է, որը տանը կօգնի մաքրել գրեթե ցանկացած աղտոտվածություն: Նման էմուլսիան թույլ կտա գումար խնայել և չգնել թանկարժեք միջոցներ:

Մաքուր պատուհաններ Պատուհանները լվանալը բարդ և տհաճ զբաղմունք է: Կեղտերը հեշտ մաքրել և բծերից խուսափել ձեզ կօգնի օսլայով ջուրը: Մեկ լիտր ջրի մեջ խառնեք մի ճաշի գդալ օսլա և սրբեք ստացված էմուլսիայով պատուհանի մակերևույթը: Լվացեք կեղտը և օսլան խոնավ շորով և չորացրեք:

Փոշի լաքապատ մակերեսների վրա Երբեք լաքապատ կահույքը մի սրբեք թաց շորով: Նման մակերեսների վրա աղտոտվածության դեմ արդյունավետ պայքարելու համար օգտագործեք բացառապես չոր ֆլանել կամ հատուկ անձեռոցիկներ:

Միջոց ապակու քրտնելու դեմ Գլիցերինի և սպիրտի խառնուրդը թերևս ամենաարդյունավետ միջոցն է։ Բացի այդ, այս էմուլսիան կօգնի պատուհանները մաքուր պահել ավելի երկար ժամանակ: