Այս նրբագույն ու համեղագույն թխվածքաբլիթներն այլևս խանութից չեմ գնում, պատրաստում եմ տանը՝ ամենապարզ բաղադրատոմսով

Խոհանոց

Բաղադրությունը․ 100 գ դդմի խյուս, 5 ձու, 80 գ կարագ, 150 գ ալյուր, 125 գ շաքարավազ, 50 գ․նուշի ալյուր, 200 գ մուգ (70% կակաո) շոկոլադ, 20 մլ յուղալի սերուցք, 2 թեյի գդալ բուսայուղ, 1 թեյի գդալ փխրեցուցիչ, մի պտղունց աղ:

Քայլ առ քայլ պատրաստման բաղադրատոմսը․ Քայլ 1․ Հարեք ձուն շաքարի հետ մինչև սպիտակի: Մաղեք ալյուրը փխրեցուցիչով և աղով, ավելացրեք նուշի ալյուրը: Լցրեք ստացված խառնուրդը ձվի մեջ շաքարի հետ:

Քայլ 2․ Կարագ հալեցրեք, սառեցրեք, ավելացրեքէ խմորի հետ դդումի խյուսի հետ, նրբորեն խառնեք և դրեք սառնարանում 1 ժամով: Քայլ 3․ Ֆորմաներին յուղ քսեք և լցրեք խմորը, գրեթե հասնելով մինչև վերև: Թխեք նախապես 200 °C տաքացված ջեռոցում 3 րոպե, ապա իջեցրեք ջերմաստիճանը 180 °C և պատրաստեք ևս 5 րոպե: Զովացրեք:

Քայլ 4․ Հալեցրեք ջրային բաղնիքում կամ միկրոալիքային վառարանում կոտրված շոկոլադի կտորները սերուցքով, ավելացրեք բուսայուղ, խառնեք մինչև հարթանա: Քայլ 5․ Ուռուցիկ մասով բլիթները իջեցրեք շոկոլադի մեջ և դրեք պերգամենտի վրա: Տեղափոխեք զով տեղ, բայց ոչ սառնարան: Գլազուրը պետք է զովանա: Նյութը պատրաստեց՝ https://good-yerevan.info/