Մի օր Աստված որոշեց մարդուց վերցնել այն, ինչ նրան պետք չէ.. պատմություն, որ յուրաքանչյուրին կօգնի երջանկություն գտնել

Հետաքրքիր

Այս պատմությունը յուրաքանչյուրին կօգնի երջանկություն գտնել: Մի օր աստվածները հավաքվեցին և որոշեցին մի հետաքրքիր զբաղմունք գտնել՝ ժամանակ անցկացնելու համար: -Գուցե՞ ինչ-որ բան խլենք մարդկանցից: Մյուս աստվածը պատասխանեց. -Դե, ես գիտեմ ինչն է կարելի է վերցնել մարդկանցից: Երջանկությունը: Բայց ահա թե որտեղ այն թաքցնենք, որպիսի երկար փնտրեն և չգտնեն:

Նրանցից մեկն առաջարկեց թողնել երջանկությունն աշխարհի ամենաբարձր սարի գագաթին, իսկ մյուս աստվածները պատասխանեցին. -Մարդիկ շատ ուժեղ են, կարող են ամենուր բարձրանալ: Նրանք այնտեղ շատ արագ կգտնեն:Մի այլ առաջարկ էլ այսպես հնչեց. -Երջանկությունը կարելի է թաքցնել ամենախորը ծովի հատակին:

Եվ նրան ասացին. -Մարդիկ շատ հետաքրքրասեր են: Նրանց համար դժվար չի լինի այնտեղ հայտնաբերել կորցրածը:Կային առաջարկներ, որ երջանկությունը թաքցնեն ուրիշ մոլորակում, սակայն ոչ ոք չհամաձայնեց:

Եվ այդ ժամանակ ամենաիմաստուն աստվածն ասաց. -Ես մի տեղ գիտեմ, որտեղ մարդիկ չեն կարողանա գտնել իրենց երջանկությունը: Թաքցրեք այն մարդկանց ներսում, ուր ոչ ոք չի նայում: Մարդիկ ամբողջ կյանքն են ծախսում նրա վրա, որ ամենուր երջանկություն որոնեն, բայց երբեք իրենք իրենց ներսը չեն նայում:

Добавить комментарий