Այս տղան աշխարհի ամենաերկար թարթիչներով երեխան է.. միայն տեսնեք նրան

Հետաքրքիր

Երբ Ռուսաստանում բնակվող Մուին Բաչոնաևի թարթիչները երկարեցին մինչ 3,5 սմ, 11 ամյա տղային գրանցեցին ռուսական ռեկորդների գրքում: Նրա թարթիչները ճանաչվեցին երկրում ամենաերկարը: Սակայն դպրոցականի ծնողները վստահեցնում են, որ դրանք այժմ ավելի են երկարել:

Բաչոնաևների ընտանիքը Ռուսաստան է տեղափոխվել Տաջիկստանից: Նրանց ընտանիքում կա 4 երեխա, բայց ամենատարբերվող արտաքինն, իհարկե,ունի Մուինը:

Մուինը սովորական երեխա է, ապրում է՝ ինչպես և բոլոր հասակակիցները: Թարթիչներին նա սովորել է, և դրանք տղային որևէ անհարմարություն չեն պատճառում:Մուինը շատ է սիրում ֆուտբոլ և երազում է հայտնի ֆուտբոլիստ դառնալ:

Ծնողները չեն հետևում բժիշկների խորհուրդին, ովքեր ասում են, որ թարթիչները պատք է կտրել: Ծնոնղերը ցանկանում են, որ տղան համաշխարհային ռեկորդ սահմանի:

Աշխարհում ամենաերկար թարթիչները պատկանում են ԱՄՆ-ից մի երիտասարդի, և հաշվի առնելով Մուինի տարիքը՝ ծնողները վստահ են, որ որդին կկարողանա սահմանել նաև այդ ռեկորդը:

 

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.