Այ Լեննականի Նիկոլի նախիր, չար լեզուներն ասում են, որ ձեր Լենինականը դառնալու ա սահմանամերձ, իսկ դուք շարունակեք Նիկոլի ջուջուլը ուտել․ Արիանա Հովսեփյան

Նորություններ

NEWSPRESS.am-ի հիմնադիր-տնօրեն Արմենուհի (Արիանա) Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի գիտություն որոշ «մեդիամագնատների»՝ Զգուշացնում եմ առաջին ու վերջին անգամ. առնետ լինելը, խառնակչությունը, ինֆոներ «առնել-ծախելը» ձեր բնույթն է: NEWSPRESS.am-ի ՄԻԱԿ հիմնադիրը և տնօրենը ես եմ: Պապաներ ու պապիկներ թիկունքիս չունեմ: Տղայական կռիվների պես ուրիշների թիկունքից թևերին անելը ձեր ձեռագիրն է: Ես բաց եմ իմ պայքարի մեջ: Ու դրա ապացույցն է այն, որ իմ անձի վրա եմ ընդունում ձեր ու ձեզպեսների թունոտ հերյուրանքներն ու դրանց հետևանքները: Սովոր եմ՝ կդիմանամ:

ԲԱՅՑ Երկու նկատառում. Նախ. այլևս երբեք մի փորձեք ԻՄ հիմնադրած և ԻՄ ու իմ թիմի անձնվեր աշխատանքի շնորհիվ կայացած, միջազգային լրատվական երկու կառույցի՝ SEEMO-ի և IPI-ի անդամ դարձած կայքը ներկայացնել իբրև ձերը: Հետևանքները ցավոտ են լինելու: Կուզեք՝ համարեք սպառնալիք: Առավել ևս, այդ՝ կայքը ձերը ներկայացնելու ճանապարհով, ինչ-որ խարդախ, երբեմն ֆինանսական խաղերի մեջ մի ներգրավեք այն: Փոքր-ինչ ուշացումով, բայց իմացել եմ՝ արել եք: Ու եթե թողել եմ, որ մարսեք, ապա գլխացավանքից խուսափելու համար: Այն բանի համար նաև, որ ինձ տեսնելուց անմեղսունակի ժպիտով ժպտացել եք ու ինձ ձեզ ընկեր համարել: Մտածել եմ՝ մի օր ուշքի կգաք:

Ներկայացումն ավարտվել է, պարոնայք: Խաղի կանոններ են փոխվում: Այլևս նախկին հանդուրժողը չեմ: Կտրող գործիքը մի օր ոսկորին հասնելու ու արնաքամ անելու հատկություն ունի:

Եվս մի բան. Իմ ունեցած տեղեկությունները՝ այս կամ այն պաշտոնյայի թերացումների մասին, ես ՄԻՇՏ հրապարակում եմ իմ կայքի միջոցով: Պղտոր ջրում ձուկ որսալն առնվազն ազնիվ չէ: Շփումներս այլ լրատվականների ղեկավարների հետ հավասարեցված են նվազագույնի, եթե չասեմ՝ զրոյի: Դա գիտեն շատերը, իսկ ոմանք անգամ չեն մարսում, այնպես որ՝ այլ լրատվականներում ու լրատվականների հետ «խաղեր տալը» ձեր գործելակերպն է, պարոնայք, մի արեք ու բարդեք իմ ամուր ուսերին:

Ձեր կեղտոտ ձեռքերը հեռու պահեք ինձնից, իմ անունից, իմ լրատվականից: Պատվերներ վերցրեք, գումարներ շորթեք, տեղեկություններ տվեք, որ այլ կայքեր գրեն, որովհետև ձեր «թափը» չի հերիքում: Արեք ինչ ուզում եք: Բայց ինձնից շա՜տ հեռու: Ձեր կեղտաջրերն իմ արտը գործուղելու հաջորդ փորձին իսկ անուններ ու կոնկրետ փաստեր եմ հրապարակելու, ու իրարից չնեղանանք: Հետո չասեք, թե մենք քնած…Ախր էս քաղաքն էնքան նեղ է, էնքան փոքր, որ բարևում եք մեկին, ում հաջորդը ես եմ բարևում: Ախր իրար աչքերի նայել կա: Ախր բարևել կա: Ախր շա՜տ բան կա…»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.