Անմահ ական հավ ֆրանսիական ձևով. մատներդ էլ հետը կուտեք

Խոհանոց

http://news46daily.com-ը գրում է․Առաջարկում ենք հավի պատրաստման ֆրանսիական ձև, սա իսկապես նորություն կլինի ձեր հյուրերի և տան անդամների համար և նրանց վրա շատ լավ տպավորություն կթողնի, քանի որ առանձնանում է իր համային հատկանիշներով ։ Այս համեղ ուտեստը պատրաստելու համար շատ բան հարկավոր չէ։ Այնպիսի բաղադրիչներ են պետք, որ բոլորիս տներում էլ կգտնվեն կամ շատ հեշտությամբ կարող եք ձեռք բերել ցանկացած սովորական խանութից։

Ստորև ներկայացնում ենք անհրաժեշտ բաղադրիչներն ու պատրաստման եղանակը։

  • հավի կրծքամիս կամ ազդրամիս
  • սունկ
  • կարտոֆիլ
  • լոլիկ
  • մայոնեզ կամ թթվասեր
  • աղ, սև պղպեղ
  • հալվող պանիր⠀

Պատրաստման եղանակը՝

Պետք է հավի կրծքամիսը ծ եծել, այնպես որ բարակացնեք այն, այնուհետև հավի միսը հետո սունկը այնուհետև կարտոֆիլը շարել հերթականությամբ, պարտադիր յուրաքանչյուրից հետո քսելով մայոնեզ: Աղ և սև պղպեղ անել ըստ ճաշակի, վերջում ավելացնել հակվող պանիր։

Այս ամենը դնել 200 աստիճան տաքացած ջեռոցը և եփել մոտ 20 րոպեով: Այնուհետև հանել ջեռոցից գեղեցիկ դասավորել ափսեի մեջ, վրան կարելի է ավելացնել կանաչի, ինչպես նաև կողքերը կարելի է շարել լոլիկներ կամ լիմոն։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ http://news46daily.com