Աստված կտա քեզ այն ինչ պետք է, մի շտապիր, հավատա և վստահիր

Հետաքրքիր

Եթե ուզում ես ապրել, պետք է դադարես շտապելուց : Մենք մեր ամբողջ կյանքի ընթացքում շտապում ենք, չիմանալով ուր և ինչու : Շտապելը ոչնչացնում է ներկան, մեր հոգին լուծում է տագնապների մեջ, մենք սկսում ենք կասկածել, ջղայնանալ, ընկնելով վախի և մոլորության մեջ, և մեր ամենաթանկ բանը, ժամանակը լուծվում է անորոշության մեջ : Մի շտապիր, ինչը որ դու պետք է անես, կհասցնես, մնացածը ԱՍՏՎԱԾ կտնօրինի այնպես ինչպես որ պետք է քեզ : ԱՍՏՎԱԾ կտա քեզ այն ինչ պետք է, մի շտապիր, և մի լուծվիր վաղվա մտահոգությունների մեջ, ապրիր այսօրով :

Ուրախացիր և փառք տուր ԱՍՏԾՈՒՆ, ինչ որ ունես դրանով, մի ծվատիր քեզ նրանով, ինչ որ չունես : Հավատա և վստահիր ԱՍՏԾՈՒՆ և ինչ որ պետք է քո փրկության համար ՆԱ կտա : ՓԱՌՔ ՔԵԶ ՏԵՐ ԱՍՏՎԱԾ, ԱՅՆ ԱՄԵՆԻ ՀԱՄԱՐ, ՈՐ ՈՒՆԵՄ և ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ. Ամեն

Մեծ երջանկություն է, երբ մարդը իրեն զգում է պաշտպանված : Որպեսզի դա կատարվի, մարդը պետք է օգնի իր գիտակցությանը, մաքրելով և խաղաղացնելով այն մտքերի հեղեղից : Գիտակցության խաղերը, շատ տարբեր են : Եթե սկսես լսել նրան և նշանակություն տալ, թե ինչ է ասում նա քեզ, կխճճվես և կմոլորվես :

Դրա համար խնդիր ԱՍՏԾՈՒՆ, որ ՆԱ թարմացնի քո գիտակցությունը , աղոթիր ասելով « ՏԵՐ ԱՍՏՎԱԾ, ազատիր ինձ այն մտքերից, որոնք ինձ շեղում են, տուր ինձ ՔՈ մտքերը և ՔՈ մտածումները » : Աշխատիր օրվա մեջ մի քանի անգամ կրկնել այս աղոթքը և կտեսնես որ ԱՄԵՆԱԿԱՐՈՂ ԱՍՏՎԱԾ, ինչպես է թարմացնում քո գիտակցությունը : Ամեն

Добавить комментарий