Ավտոբուսով գնում եմ, մեկ էլ լսեմ երկու երեխա խոսում են՝ ապեր, կասես իբր 15 տարեկան ես, որ բանվորություն էլ կանես, մենակ, թե մամայի դե ղերի փողն աշխատես․

Հետաքրքիր

news94daily-ն գրում է գրում է Ավտոբուսը կանգնեց կանգառում, բարձրացան երկու տղա երեխա: Կլինեին մոտ 12-13 տարեկան: Ավտոբուսը շարժվեց, նրանք կանգնած էին առջևում՝ վարորդին մոտ, ինձանից մոտ մեկ քայլ հեռավորության վրա: Եվ ես լսեցի նրանց զրույցը.

— Ապեր, բա որ չվերցնեն, մի ասա, որ 13 ես, կասես 15 -ես ու մի քիչ էլ քեզ կձգես, որ բոյով երևաս, — ասաց նրանցից մեկն ու ուսերը վեր քաշելով ցույց տվեց, թե ինչպես պիտի կանգնի, որ տարիքից մեծ երևա:

Ես ակամայից լարեցի ուշադրությունս: Մյուս տղան ասաց.

— Եթե չվերցնեն, շատ կխնդրեմ, մամայի դ եղերի գումարը արդեն վերջանում ա, բանվորություն էլ կանեմ, մենակ թե աշխատանքի վերցնեն:

Ես շ ոկ ապրեցի, պատրաստ էի նրան գրկել, ակամայից աչքերս լցվեցին, երանի կարողանայի օգնել քեզ: Հասկացա, որ նա ամեն գնով ուզում է աշխատանքի անցնել՝ մայրիկին օգնելու համար: Հաջորդ կանգառում պատրաստվում էին իջնել, գրպաններից դուրս բերեցին մանրադրամները և սկսեցին հաշվել՝ 10-20 դրամներ: Սիրտս մ ղկտաց: Կանգառում մոտեցան, որ վճարեն, վարորդն ասաց.

— Իջեք, տղերք, հարկավոր չի, բայց սպասեք, գրպանից հանեց 5000 դրամանոցն ու ասաց,

-էս էլ իմ կողմից կավելացնեք մամայի դե ղերի համար: Վարորդը ինձ պես լսել էր ու հասկացել ինչն-ինչոց է: Ես շոկի մեջ էի: Տղաները ամաչելով՝ վերցրին գումարը և իջան: Ցա վում եմ, որ չկարողացա օգնել տղաներին, կոմունալներն ու ապառիկները մուծել էի ու գրեթե դատարկ գրպանով վերադառնում էի տուն: Մտքումս այնքան եմ օրհնել վարորդին: Մինչև ուշ երեկո հուզմունքից տեղս չէի գտնում:

Նյութը հրապարակման պատրաստեց news94daily