Արագ մարինացված բուլղարական պղպեղ՝ ձմռան համար

Խոհանոց

Այս բաղադրատոմսով պատրաստված բուլղարական պղպեղը ստացվում է շատ ախորժելի, հարմար է ցանկացած ուտեստի հետ մատուցելու համար: Անհրաժեշտ բաղադրիչներ.բուլղարական պղպեղ, կարելի է տարբեր գույների՝ 5կգ մարինադի համար. ջուր՝ 1լ, ձեթ՝ 1.5բաժակ, քացախ 70%՝ 2ճ.գ., շաքարավազ՝ 1.5 բաժակ, աղ՝ 0.5 բաժակ, սխտոր, մաղադանոս, Պատրաստման եղանակ. Պղպեղը կտրել մեջտեղից, հեռացնել կորիզները:

Մարինադը պատրաստելու համար խառնել բոլոր բաղադրիչները և դնել կրակին: Եռացող մարինադի մեջ դնել պղպեղները և եփել 2 րոպե: Ավելացնել մանր կտրատած սխտորն ու կանաչին: Եփել ևս 1 րոպե: Պղպեղը դնել ստերիլիզացված բանկաների մեջ, լցնել եռացող մարինադը և փակել: Պահել շուռ տված և ծածկոցով փաթաթված վիճակում՝ մինչ լիարժեք սառելը: