ներկաայցնում ենք անչափ համեղ և փափուկ կարկանդակների բաղադրատոմս։ Այն կարող եք լցոնել ինչով կցանկանաք։
Պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները.
Խմորի համար.
- 250 մլ — ջուր
- 400 գր — ալյուր
- 1 ճաշի գդալ — շաքարավազ
- 1 հատ — ձվի դեղնուց
- 2 ճաշի գդալներ — թթվասեր
- 1 ճաշի գդալ — բուսական յուղ
- ½ թեյի գդալ — սոդա
- 1 թեյի գդալ — աղ։
Միջուկի համար.
- 6 հատ — կարտոֆիլ
- 1 հատ — սոխ
- 50 գր — կարագ
- Սամիթի փունջ
- Աղ ու պղպեղ` ըստ ճաշակի։
Պատրաստման եղանակը.
Կեֆիրը լցրեք խոր ափսեի մեջ։ Ավելացրեք դեղնուցն ու թթվասերը։ Լցրեք աղ, շաքարավազ, բուսական յուղ։ Խառնեք այնքան, մինչև ստանաք միատարր զանգված։ Մաղով անցկացրեք ալյուրը նույն զանգվածի մեջ և ավելացրեք սոդա։ Խմորը հունցեք: Այն պետք է լինի շատ փափուկ։
Ծածկեք խմորը և թողեք 15 րոպե:
Կարտոֆիլը եփեք աղով համեմված ջրի մեջ։ Սոխը մանր կտրատեք և տապակեք։ Կարտոֆիլի մեջ կարագ դրեք և պատրաստեք պյուրե։ Ավելացրեք սոխ, սամիթ, աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի և խառնեք։ Խմորը բաժանել 10 — 12 կտորների և գրտնակեք։ Տեղադրեք միջուկը կենտրոնում և ձևավորեք կարկանդակ։ Տապակեք տապակի մեջ, երկու կողմից բուսական յուղով։ Բարի ախորժակ։