Արսեն Թորոսյանը հրաժարակա՞ն է տվել

Նորություններ

Մեր տեղեկություններով՝ առաջիկայում պաշտոնից կազատվի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Իշխանական մեր աղբյուրները վստահեցնում են, որ դիմումը նա արդեն գրել է եւ փոխանցել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Հրաժարականի պատճառները նոր չեն եւ մեկը չէ։ Վարչապետի եւ նախարարի միջեւ նախապա տերազմական շրջանում առկա կnնֆլիկտն шվելի է սրվել պшտ երшզմից հետո։

Արսեն Թորոսյանը թիմի հավաքների ժամանակ բազմիցս ասել է, որ իրենք ձшխողել են երկրի կառավարումը եւ պшրտությունից հետո ճիշտ կլինի, որ հեռանան։ Նա, այսպես կոչված, իշխող թիմի ներսում առկա ընդդիմադիր թեւից է։ Սակայն Փաշինյանն ասել է, որ ինքը չի պատրաստվում հեռանալ, իսկ ովքեր ունեն նման ցանկություն՝ դուռը բաց է։

Փաշինյանը Թորոսյանին ասել էր, որ վերջինս տապալել է կորոնավիրուսի դեմ պայքարը, նրան մեղադրել է վատ նախարար լինելու մեջ։ Արսեն Թորոսյանն էլ ասել է՝ «ինձնից լավ աշխատող ունես, բեր թող աշխատի»։

Կառավարության մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նրանց վե ճն այնքան է թե ժացել, որ անցել են անձնական վիրավորանքների, որից հետո Թորոսյանը սկսել է ակնարկներ անել վարչապետի առողջականի մասին, իսկ վերջում դիմելով Ավինյանին՝ ասել է «տիրություն արեք ձեր հի վանդին» ու հեռացել է:

Աղբյուր

 

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.