Բամբակից թեթև, օդային, անուշաբույր բուլկիներ․ սեղանից անհետանում են մի քանի վարկյանից

Խոհանոց

Բուլկիները պատրաստվում են շատ հեշտ, արագ և պարզ եղանակով։ Ստացվում են օդային և շատ համեղ։ Անհրաժեշտ բաղադրիչներ․ ալյուր՝ 700-750գ, կաթ՝ 300մլ, սպիտակուց՝ 2 հատ, շաքարավազ՝ 100գ, խմորիչ՝ 10գ, վանիլին, ձեթ՝ 50մլ, աղ, Պատրաստման եղանակ․ Բուլկիների պատրաստման եղանակը շատ պարզ է։

Անհրաժեշտ է խառնել բոլոր բաղադրիչները՝ բացի ձեթից։ Խմոր հունցել, ծածկել տոպրակով, իսկ երբ այն բարձրանա, ձեթն ավելացնելով՝ հունցել ևս մի անգամ։ Թողնել 20-30 րոպե։ Սեղանին ալյուր ցանել, խմորը դնել սեղանին, բաժանել 12 մասի, յուրաքանչյուր կտորին գնդիկի ձև տալ և թողնել 10 րոպե։ Ցանկության դեպքում ձեռքերով տափակացնել գնդիկները, մեջը ցանկացած միջուկ դնել, ամրացնել եզրերը և կլորացնել։

Բուլկիները դնել ձեթով պատված տապակի մեջ, թողնել 10-15 րոպե, դրանք էլի կբարձրանան։ Հարած ձու քսել և ուղարկել նախօրոք տաքացրած ջեռոցը, թխել 18-20 րոպե՝ 180 ջերմաստիճանի ներքո։ Պատրաստի բուլկիների կարող եք շաքարի փոշի ցանել։