Բարերար և բազումողորմ Աստված, ամբողջ սրտով ծնկի եկած աղաչում ենք․ Աղոթք խնդրանքների կատարման

Այլ լուրեր Հետաքրքիր

Բարերար և բազումողորմ Աստված, ամբողջ սրտով ծնկի եկած աղաչում ենք ու Քո գթությունն ենք խնդրում։ Ինչպես Քո ծառաներին խոստացար՝ ասելով. «Ամեն ինչ, որ աղոթք անելով խնդրեք և հավատաք, թե կստանաք, կտրվի ձեզ» (Մարկոս 11:24), այս պահին Քեզ հավատացողներիս խնդրանքները իրենց բարի կատարմանը հասցրու, որովհետև մեր հույսը Քո վրա ենք դրել։

Քո առատ ողորմությամբ մխիթարի՛ր մեզ և առաջնորդելով հասցրու երկնքի անպատմելի արքայությանը, որպեսզի Ամենասուրբ Երրորդությունդ փառավորվի և պատվի արժանանա, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից։ Ամեն։

Աղոթքը պետք է «հոգով և ճշմարտությամբ կատարել»: Մի անգամ Հիսուսն ասաց. «Աստված Հոգի է և, հետևաբար, Նրան պետք է հոգով ու ճշմարտությամբ պաշտել» (Հովհ. 4:24): Սա Հիսուսի անմատչելի և անմրցելի խոսքերից մեկն է, որը մի նոր դարաշրջան է բացում կրոնի և պաշտամունքի հասկացության մեջ:

Այս խոսքով պաշտամունքը հանկարծ մի նոր և բարձրագույն մակարդակի վրա է դրվում, որին, դժբախտաբար, քչերն են կարող բարձրանալ, ինչպես քչերն են կարող լիովին իրագործել Հիսուսի բարոյական ու ընկերային ուսուցումները:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.