Բերանում հալչող դեղձի չրի լավագույն բաղադրատոմսը. Փորձեք, չեք փոշմանի

Խոհանոց

Դեղձի չիր սիրում են բոլորը։ Այն համեղ է և օգտակար։ Ներկայացնում ենք դեղձի չրի լավագույն բաղադրատոմսը։

Անհրաժեշտ բաղադրիչներն են՝

  • դեղձ ֊ 4կգ
  • շաքարավազ ֊ 1կգ
  • լիմոնի աղ ֊ 1 պտղունց
  • կիտրոն ֊ մի քանի օղակ

Պատրաստման եղանակը. Օշարակի նախապատրաստում՝ 1 կգ շաքարավազին ավելացնում ենք մի բաժակ ջուր ու եփում։ Հենց եռա, ավելացնում ենք մի լավ պտղունց լիմոնի աղ կամ կիտրոնի մի քանի օղակաձև կտրած կտոր, խառնում ենք օշարակն ու լցնում նախապես մաքրված միրգը, միրգը լցնելուց հետո օշարակը կդադարի եռալ։

Հենց սկսի նորից եռալ, պարբերաբար տափակ որևէ խառնիչով վերից վար զգուշորեն խառնեք մրգերը, որ տակինները վեր բարձրանան, 2-3 րոպե էսպես եռացրեք ու անջատեք կրակը։ Որևէ կափարիչով, կամ մեծ տափակ ամանով ծածակում եք երեսը էնպես, որ չրերը սեղմվեն, ջրից դուրս չմնան, էդ ամանի կամ կափարիչի վրա անպայման դնում եք ծանրոցներ։

Օշարակը կբարձրանա, կծածկի կափարիչը։ Չվախենաք, որքան ծանր լինի, այնքան լավ, չի ճզմվի, չի փչանա, նույնիսկ ամենափափուկ միրգը։ Այսպես ծանրոցի տակ միրգը թողեք ամենաքիչը 3 ժամ. Ավել կարող եք թողնել, ավելի լավ, իսկ պակաս ցանկալի չէ։ Ժամանակը լրանալուց հետո ծանրոցը հանեք, չրի հատիկները հանեք օշարակից, օշարակը եռացրեք, որ լավ եռա ու հատիկները նորից լցրեք մեջը, էլի մի քանի րոպե եռացրեք, էլի ծածկեք ու դրեք ծանրոցի տակ։

Էլի թողեք ամենաքիչը երեք ժամ։ Կրկնեք սա երրորդ անգամ, երբ երրորդ անգամ ծանրոցի տակից հանեք, շարեք սկուտեղների մեջ ու դրեք որևէ հարմար տեղ։ Չորանալուց հետո հավաքեք և պահեք ամանների մեջ։