Բիսկվիթի Լավագույն Բաղադրատոմսը. Գաղտնիքը՝ Այս Մի Բաղադրիչն Է, Որի Մասին Միայն Փորձառու Հրուշակագործները Գիտեն

Խոհանոց

Ներկայացնում ենք փքուն, համեղ ու օդային բիսկվիթի բաղադրատոմս, որը չափազանց լավ է ստացվում ընդամենը 1 բաղադրիչի շնորհիվ: Անհրաժեշտ բաղադրիչներ. ձու՝ 4 հատ, շաքարավազ՝ 1.5 բաժակ, վանիլին, ցանկացած լիմոնադ՝ 1 բաժակ, ձեթ՝ 1 բաժակ, ալյուր՝ 3 բաժակ, փխրեցուցիչ՝ 10գ, Պատրաստման եղանակ. Բիսկվիթի գաղտնի բաղադրիչն է լիմոնադը: Այն պիտի գազավորված, մի քանի ժամ շուտ բացած, որ գազը թուլանա:

Ձուն և շաքարավազը հարել: Շարունակելով հարել՝ լցնել ձեթը, այնուհետև լիմոնադը: Մաս-մաս լցնել ալյուրն ու փխրեցուցիչը, նորից հարել: Ստացվում է թույլ թթվասերի խտությամբ խմոր: Թխել նախապես տաքացրած ջեռոցում՝ 25-30 րոպե, 180 ջերմաստիճանի ներքո: Տապակը պիտի լինի բարձր կողքերով, քանի որ բիսկվիթը շատ է բարձրանում: Պատրաստի բիսկվիթը 20 րոպե թողնել ջեռոցում և միայն հետո հանել: