Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը, գյումրեցիների հետ հանդիպումից հետո, լրագրողների հետ զրույցում անդրադարձել է շարժման մարզային այցելություններին` նշելով. «Պարզվեց՝ մի պոռթկումով հարցը չի լուծվում, և դա նշանակում է՝ շարժումն իր դիրքորոշումները պետք է բացատրի ժողովրդին»։ Անդրադառնալով Ազատանում ճանապարհը փակած քաղաքացիներին «բո մժեր» անվանելուն` Վազգեն Մանուկյանն ասաց․ «Հա ասել եմ։ Ինչ ասել եմ, ասել եմ»։
Մինչեւ վերջերս Հայաստանը թեեւ ուներ ներքին կյանքում բազմաթիվ թերություններ, բայց հարգված պետություն էր: Իսկ հունվարի 11-ին տեսա՞ք, ոնց էին նայում մեր երկրի ղեկավարին: Դա վերաբերմունք է նաեւ մեր նկատմամբ: 1000 տարի, որ մենք անընդհատ կորցրել ենք, ոչ մեկը պատասխան չի տվել: Թալեաթին, էնվերին մենք խփ եցինք, բայց ո՞ր մի հայն է պատասխան տվել իր արածների համար»,-այս մասին հայտարարեց Վազգեն Մանուկյանը գյումրեցիների հետ հանդիպմանը։
Վազգեն Մանուկյանը հայտարարեց, որ Նիկոլը հիմար է, իսկ հիմար մարդը երկիր ղեկավարել չի կարող. «Երկրորդ, ինքը պետական մտածողություն չունի: Երրորդ, ինքը դա վա ճան է: Ընտրեք, որն ուզում եք»:Նա ընդգծեց, որ եթե պա տերազմը ժամանակին կանգնեցվեր, մի քանի հազար զոհ չէինք ունենա եւ տարածքների մի զգալի մասը մեր ձեռքում կմնար. «Ասում էր՝ ես ստորագրեմ, հողերը տամ, ինձ դա վա ճան ասե՞ն: Էդ նույն հողերը տվեցիր, մի քանի հազար մարդ էլ կո տո րեցիր, հիմա դա վաճան չե՞ս:Ասում են՝ կան մարդիկ, որ Նիկոլի կողմից են: Ես ուզում եմ հասկանամ՝ իրենց ուղեղի մեջ ի՞նչ է դրված: Մարդը, որ 2,5 տարում ոչ մի ճիշտ որոշում չի կայացրել, մեր երեխաներին տարել դրել է ս րի տակ, մեր տարածքները ջարդել է, Հայաստանը դարձել է երկրորդական պետություն: Ես չեմ ճանաչում աշխարհում մի թույլ պետություն, որի կենսամակարդակը բարձր լինի: Պետությունը թույլ է, եկամուտները քիչ են, մարդիկ աղքատ են»,-հայտարարեց նա:
Տեսանյութ