Գարնանային եղանակը ԶԱՐՄԱՑՆԵԼՈՒ Է․ Սուրենյանը հայտնում է առաջիկա օրերի եղանակը

Այլ լուրեր

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ փետրվարի 27-ի ցերեկը, 28-ին, մարտի 1-ին, 2-ի գիշերը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 2-ի երեկոյան ժամերին, 3-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 2-3-ին սպասվում է քամու ուժգնացում` 12-15մ/վրկ արագությամբ:

Հանրապետության տարածքում` փետրվարի 27-ի ցերեկը, 28-ին, մարտի 1-ին, մարտի 2-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 2-ի կեսօրից հետո, 3-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 4-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում հնարավոր է ամպրոպ: Քամին՝ հարավային՝ 2-5 մ/վրկ, մարտի 2-3-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։