Գորգից լաքաները հեշտությամբ վերացնելու հրաշալի հնարք կա. հավանաբար այս մասին չգիտեիք

Հետաքրքիր

Գորգից լաքաները հեշտությամբ վերացնելու հրաշալի հնարք կա. հավանաբար այս մասին չգիտեիք: Գորգերը տանը հաղորդում են ոչ միայն ջերմություն ու հարմարավետություն, այլև կարող են նաև հիմնովին նյարդայնացնել ձեզ ու վնաս հասցնել ընտանեկան բյուջեին: Բազմաթիվ գորգեր դժվարությամբ են ենթարկվում մաքրմանը: Եվ եթե գորգը շատ է կեղտոտված, այն կարող են մաքրել միայն պրոֆեսիոնալները, այն էլ մեծ գումարի դիմաց:

Այժմ կպատմենք մի քանի գաղտնիքների մասին, որոնք թույլ կտան գորգի վրայից վերացնել ցանկացած լաքաները, ապակու մնացորդները և տհաճ հոտը: Առաջին հերթին, եթե գորգի վրա լաքա է առաջացել, այն պետք չէ շփել, քանի որ այդպես միայն կբարդացնեք խնդիրը: Փորձեք սպունգով թրջել լաքան, և եթե այն դեռ չի ներծծվել, ապա անհետ կմաքրվի:

Սպունգով մաքրման արդյունավետությունը կարող եք բարձրացնել թրաշվելու համար նախատեսված փրփուր օգտագործելով: Ծամոնը հեշտությամբ կհեռացնեք, եթե այն սառեցնեք սառույցի կտորով: Եթե տոնական տորթի մոմերը փչելիս գորգի վրա մի քիչ ոսկ եք կաթացրել, մի տխրեք: Այն կարող եք հեռացնել սրբիչի օգնությամբ, որով սկզբում ծածկում եք գորգը, իսկ հետո էլ արդուկում:

Ջրածնի պերօքսիդով կազատվեք արյան հետքերից: Սուրճի մնացորդները վերացրեք 1ճ.գ. լվացող հեղուկի+քացախ+1 բաժակ գոլ ջրի խառնուրդով: Որպեսզի փոշեկուլը ավելի մանրակրկիտ հավաքի ապակու մնացորդները գորգի վրայից, նախքան այդ գորգի վրայով անցեք խոզանակով: Սոդան կօգնի պայքարել տհաճ հոտի դեմ: Եթե երեկոյան սոդա շաղ տաք գորգի վրա, իսկ առավոտյան մաքրեք փոշեկուլով, հոտերը կանհետանան:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.