«Դա ժան ո ղբե րգությունը հասավ նաև մեզ..» ինչ դ ժբախտություն է պատահել երգիչ Հայկոյի ընտանիքում

Շոու բիզնես

Երգիչ Հայկոն գրել է. «Դա ժան ո ղբե րգությունը հասավ նաև մեզ: հերոսաբար զո հվեց մեր ցեղի ամենալուսավոր տղեն` Մանվելս: Մեծ հույս ունեինք, որ հետ կգաս! Ջավադյան Մանվել Սեվակի»: Եվ հրապարակել է լուսանկար. Աստված հոգիդ լուսավորի, քաջ զինվոր..

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել շտապ հայտարարությամբ. Երկրում հաստատված քաղաքական իրավիճակի նկարագրությունը հետեւյալն է. 1. 2018 թվականի հեղափոխության արդյունքում Հայաստանում իշխանությունից զրկված «էլիտան» փորձում է հասնել ռեւանշի: Ընդ որում՝ խոսքն ամենեւին միայն քաղաքական «էլիտայի» մասին չէ, այլ բոլոր նրանց, ովքեր մինչեւ 2018 թվականը ունեցել են արտոնություններ, 2018 թվականից հետո՝ չունեն:


2. Ժողովուրդը, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո զգացել է իր իշխանություն լինելու հանգամանքը, չի ուզում կորցնել այդ կարգավիճակը, մանավանդ հիմա, երբ օգտվելով հանգամանքից, որ իշխանությունն առավել կենտրոնացած է արտաքին անվտանգության խնդիրների սպասարկմամբ, ոմանք գործի են դրել «եթե հանրահավաքի չգաս, աշխատանքից կազատվես» տրամաբանությունը:


Այսպիսով՝ իրական հակադրությունը ոչ թե կառավարության եւ ընդդիմության միջեւ է, այլ 2018 թվականին արտոնություններից զրկված «էլիտայի» եւ ժողովրդի: Բայց բոլոր դեպքերում վճռորոշ խոսքը ասելու է ժողովուրդը, որովհետեւ եթե ժողովուրդը իր խոսքն ասի՝ «էլիտաները» ոչինչ անել չեն կարող: Ես իհարկե, ամեն ինչ անելու եմ, որ ժողովուրդը իր խոսքն ասելու հնարավորությունը չկորցնի եւ ասի այդ խոսքը: Բայց այս պահին մեզ համար առաջնահերթությունը Հայաստանի եւ Արցախի արտաքին անվտանգության ապահովումն է եւ նշված գործողություններում արտաքին անվտանգությունը որեւէ կերպ չպետք է հարցականի տակ դրվի:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.