Դա կարագ չէ. իմ ծանոթ տեխնոլոգը պատմել է, թե ինչպես խանութում ստուգել, արդյոք կարագը բնական է թե ոչ

Հետաքրքիր

Փաթեթավորման նշված երկու կետերի հիման վրա հնարավոր է հասկանալ, թե արդյոք վաճառվող կարագը բնական է թե ոչ:

Այս երկու կետերի մասին ինձ պատմել է իմ ծանոթը, որը սովորել և աշխատում է որպես սննդային տեխնոլոգ: Հենց նա է զբաղվում արտադրամասի կաթնամթերքի որակի վերահսկողությամբ: Նրան կարելի է անվանել համի ինժեներ:

Պարզվում է, որ կարագի բնական լինելը ստուգելու համար պետք է ընդամենը կարդալ, թե ինչ է գրված փաթեթավորման վրա: Իսկ դա կարող եք անել հենց խանութում: Առաջին բանը, ինչին պիտի ուշադրություն դարձնեք, մթերքի յուղայնության տոկոսն է:

Իսկական կարագի յուղայնությունը չի կարող լինել 82,5%-ից ցածր: Եթե տոկոսն ավելի ցածր է, ուրեմն դա ոչ թե մաքուր կարագ է, այլ խառնուրդ, ինչպես եվրոպական երկրներում են ասում՝ միքս:

Գոյություն չունի 82,5%-ից ցածր յուղայնությամբ կարագ — Երբ յուղայնության հետ ամեն ինչ պարզ լինի, անցեք հաջորդ կետին: Գտեք փաթեթավորման վրա հետևյալ տողը ԳՕՍՏ 32261 կամ արտադրված է ըստ GOST- ի:

Բնական մթերքը չեն կարող արտադրել տեխնիկական պայմաններում՝ ՏՊ: Կարագն արտադրվում է միայն ըստ GOST- ի:

Բացի այդ, եթե փաթեթավորման վրա գրված է «կովի կաթից պատրաստված կարագ, գյուղական կարագ, սերուցքային կարագ», սակայն յուղայնությունը նշված չէ, ուրեմն դա ԲՆԱԿԱՆ ԿԱՐԱԳ ՉԷ:

Ծանոթոս նշեց նաև, որ բնական որակյալ կարագը փաթեթավորում են միայն չթափանցող թղթով, այսինքն փայլաթղթով կամ փայլաթղթի շերտ ունեցող թղթով:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.