Դիաբետ. 5 նշան, որոնց մասին գիտեն քչերը. անուշադրության մի մատնեք

Հետաքրքիր

Steptohealth.ru-ն գրում է, որ դիաբետն գլյուկոզայի մակարդակի բարձրացման հետ կապված հիվանդություն է։ Դրա զարգացման հետևանքով կարող են վնասվել աչքերը, երիկամները, նյարդերը։

Maléna - Cheri Cheri Lad

Սակայն դիաբետով հիվանդ ոչ բոլոր մարդկանց մոտ են արտահայտվում հիվանդությանը բնորոշ նշանները, ինչպիսիք են ծարավը, ոտքերի կամ ձեռքերի թմրածությունը, քաշի անբացատրելի նվազումը, հաճախակի միզարձակումը և այլն։ Կայքը ներկայացրել է հիվանդության նշաններ, որոնց առկայության դեպքում հարկավոր է դիմել բժշկի՝ համապատասխան ախտորոշում և բուժում ստանալու նպատակով։

Մաշկի գրգռվածություն։ Երբ  շաքարի մակարդակը գերազանցում է թույլատրելիի սահմանը, մաշկը չորանում է, քորի զգացում է առաջանում։ Եթե մաշկը գրգռվում է, ոտքերի, ձեռքերի հատվածում քոր եք զգում, համոզվեք, որ դրա պատճառը շրջակա միջավայրն ու կլիման չեն, ապա անալիզ հանձնեք՝ ստուգելու համար գլյուկոզայի մակարդակը:

Գլխամաշկի թեփոտում կամ չորություն։ Մարդկանց մեծ մասը չի էլ կասկածում, որ այս երևույթները կարող են որևէ կերպ կապված լինել շաքարային դիաբետի հետ։ Երբ շաքարի մակարդակը բարձր է, օրգանիզմը սկսում է ավելորդ շաքարից ազատվելու միջոցներ որոնել հիմնականում մեզի միջոցով։

Բայց մեծ քանակով հեղուկի հեռացման դեպքում այլ խնդիրներ են առաջանում. օրգանիզմը սկսում է ջրազրկվել։ Արդյունքում՝ գլխամաշկը չորանում է։ Բացի այդ, այս հատվածում բորբոքումը բարենպաստ պայմաններ է ստեղծում Pityrosporum սնկի բազմացման համար, ինչի հետևանքով էլ առաջանում է թեփը։ Այս միկրոօրգանիզմները մաշկային ճարպն օգտագործում են՝ որպես սնունդ, արագ բազմանում են, ինչի արդյունքում գլխամաշկը թեփոտվում է։

Խռմփոց։ Քնի ընթացքում շնչառության հետ կապված խնդիրների հետևանքով ևս մեջ շաքարի մակարդակը կարող է բարձրանալ։ Այս վիճակը հայտնի է՝ որպես ապնոէ։ Այն բազմաթիվ անհարմարություններ է պատճառում, և լավագույն տարբերակն այս նշանների առաջացման կանխարգելումն է. քնի ընթացքում արտադրվում են սթրեսի հորմոններ, որոնք իրենց հերթին՝ նպաստում են շաքարի մակարդակի բարձրացմանը։

Սակայն հարկավոր է նաև հաշվի առնել, որ խռմփոցը կապված է բազմաթիվ հիվանդությունների հետ, որոնք առնչություն չունեն դիաբետի հետ։ Ամեն դեպքում պետք չէ անուշադրության մատնել այս խնդիրը. խռմփոցը դժվարացնում է թթվածնի հոսքը թոքեր, ինչի հետևանքով խանգարվում է գլյուկոզայի նյութափոխանակությունը։

Լսողության խնդիրներ։ Եթե լսողության վատացում եք նկատում, խոսեք այս մասին բժշկի հետ։ Մի խումբ հետազոտություններ վկայում են, որ լսողության վատացումը կարող է դիաբետի նախազգուշացնող նշան լինել։ Դիաբետի առկայության դեպքում կարող են վնասվել ներքին ականջի նյարդերը, ինչի հետևանքով խանգարումներ են առաջանում։

Տեսողության խնդիրներ։ Դիաբետը կարող է անդրադառնալ նաև տեսողության վրա։ Մարդիկ, ում մոտ դեռևս դիաբետ չի ախտորոշվել, կարող են տեսողության լավացում նկատել։ Սակայն այս դեպքում լավացումը ժամանակավոր է լինում։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am

Добавить комментарий