Դուք այսքան ժամանակ չեք իմացել, թե ով է Ալլա Լևոնյանի ամուսինը

Շոու բիզնես

Զուտ կանացի թեմաներով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է երգչուհի Ալլա Լեւոնյանի հետ:-Ալլա՛, միամսյակը կնոջն ինչո՞ւ է պետք: -Ես այն, որպես այդպիսին, չեմ կարեւորում, բայց այնպես էլ չէ, որ բոլորովին անտարբեր եմ: Ամեն դեպքում, հաճելի է գարնանային այդ օրերն ասոցացնել կնոջ եւ գեղեցիկ զգացումների հետ: Կարծում եմ՝ միամսյակի շնորհիվ կանանց համար նվերներ ստանալու, ուշադրության կենտրոնում հայտնվելու առիթ է ստեղծվում: Չէ՞ որ որոշ կանայք իսկապես միայն այդ տոնական օրերին են ծաղիկ ստանում: Իմ դեպքում, իհարկե, նման բան չկա, ես տոներից դուրս էլ մշտապես ստանում եմ ծաղիկներ, նվերներ ու հաճոյախոսություններ ամուսնուցս, երկրպագուներիցս…

Համաձա՞յն եք, որ կին լինելն արվեստ է:-Ընդհանրապես, ինձ թվում է՝ մարդ լինելն է արվեստ, շատ զուսպ արվեստ: Կինը գեղագիտության, նրբության սիմվոլ է, դե իսկ մայրանալու գործոնը առանձին արվեստ է: Կինը կոչված է լինելու կենսատու. այդքանով ամեն բան ասված է:

Ամուսնուց ստացած ամենատպավորիչ նվերը ո՞րն է եղել:

-Ինձ համար շատ հաճելի է նրանից նվերներ ստանալը` կլինի թանկարժեք, թե ոչ այնքան: Ամեն դեպքում, չէի ցանկանա առարկայացնել մեր զրույցը, քանի որ նյութը իմ կյանքում մեծ տեղ չունի: Այն, որ ամուսինս իմ կյանքում կա, արդեն իսկ նվեր է ինձ համար: Ես ապրում եմ ներդաշնակության մեջ, եւ դա ամուսնուս շնորհքն է:

Կա՞ կնոջ կերպար, որն առանձնակի հիացրել է Ձեզ: -Այո, հայ իրականությունից Սոսե Մայրիկը, իսկ եթե դուրս նայենք, Կոկո Շանելը: -Ո՞րն է Ձեր կանացի ամենամեծ երազանքը:-Ընդհանրապես, ես շատ երազանքներ եմ ունեցել՝ կարիերա անել, շրջագայել, լավ ընկերներ ունենալ…Բայց կինն ունի մեկ գլխավոր առաքելություն՝ ունենալ ընտանիք, երեխաներ: Ես ունեմ: Ո՞նց չուրախանամ իմ երեք զավակներով: Դրանից հրաշալի բան չի կարող լինել…

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.