Դուք անպայման պետք է պատրաստեք ձմերուկի չիր հենց այս եղանակով․ Այսպես աննկարագրելի լավ է ստացվում
Ձեզ անհրաժեշտ է ՝
- 1կգ ձմերուկ
- 1,2 կգ շաքարավազ
- 700-750 մլ ջուր
Պատրստման եղանակը՝
Կեղևից մաքրել վերևի մասի կանաչ գույնի կեղևը: Մաքրված կտորները լավ լվանալ և կտրատել քառակուսիկների։ Լցնել ամանի մեջ, ավելացնել ջուր և եռացնել։ Եռալուց հետո եփել 10րոպե, անընդհատ փրփուրը մաքրելով։ Ջուրը դատարկել և կտորները քամել Ամանի մեջ ավելացնել ջուր և շաքարավազ և հասցնել մինչև եռալը։
Պատրաստի զանգվածի մեջ լցնել հատիկները, լավ խառնել և թողնել մինչև ամբողջովին սառչելը, 8-12 ժամ Զանգվածը նորից եռացնել, եռալուց հետո կրակը դանդաղացնել և եփել 15 րոպե։ Որից հետո կրակի անջատել։ Պատրաստի զանգվածը քամել և դնել ապակե հարթության վրա, երբ օշարակը չորանա, շաղ տալ շաքարավազ։