Կանանցից շատերը չեն սիրում գործ ունենալ խմորի, հատկապես դրոժով խմորի հետ։ Առաջարկում ենք դրոժով խմորի փորձված բաղադարտոմս։ Ընդամենը 30 րոպեում կարելի է ստանալ հիանալի խմոր։ Ի դեպ, հիանալի է ստացվում նաև սկսնակների մոտ։ Այս ունիվերսալ խմորով կարող եք միաժամանակ պատրաստել պիցցա, կարկանդակ, տարբեր պիրոգներ և այլ համեղ թխվածքներ Ունիվերսալ խմոր, որով կարող եք պատրաստել կարկանդակ, պիցցա, բուլկի, պիրոգ, կաթնահաց (պլյուշկա), լոռաբլիթ (վատրուշկա) և այլն։ Ունենալով նման խմոր սառնարանում, ձեռքի տակ՝ նախաճաշի պատրաստությունն ավելի կհեշտանա, միշտ կունենաք համեղ թարմ ուտեստներ, իսկ ընտանիքը ձեզնից շատ գոհ կլինի:
Բաղադրիչներ 250 մլ կեֆիր, 0,5 բաժակ բուսայուղ, 11 գ չոր խմորիչ, 1 թեյի գդալ աղ, 1 ճաշի գդալ շաքարավազ, 3 բաժակ ալյուր: Պատրաստման եղանակը: Կեֆիրը և բուսայուղը խառնել, ավելացնել աղը և շաքարավազը, ալյուրը միացներ խմորիչի հետը և աստիճանաբար լցնել կեֆիրային զանգվածի վրա և խմոր հունցել։ Ծածկել և թողնել տաք վայրում։ Մինչ խմորը հասունանա։
Այս խմորից կարելի է պատրաստել պիցցա, տարբեր միջուկներով կարկանդակներ, համեղ պիրոգ, փամփլիկ բուլկիներ։ Թխել տաք ջեռոցում, առաջին 10 րոպեն 180 աստիճանի տակ, իսկ հետո 200 աստիճանի տակ։