Եթե գտնեինք, որ պետք է հրաժարական տալ, հրաժարական կտայինք. Փաշինյանը՝ Նաիրա Զոհրաբյանին

Քաղաքականություն

«Շաբաթներ առաջ դուք ինքներդ ձեզ հարց տվեցիք` ասելով, որ դուք պատասխանատուն եք, բայց արդյո՞ք դուք մե ղավորն եք: Այո՛, դո՛ւք մե ղավոր եք, դո՛ւք մե ղավոր եք, որ Հայաստանը և Արցախը տարաք երաշխավորված պա րտության»,- այսօր Ազգային ժողով-կառավարություն հացուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանին դիմելով՝ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Այո, դուք մե ղավոր եք, որ հնարավորություն կար պա տերա զմի 4-րդ, 5-րդ, 6-րդ, 19-րդ, 20-րդ օրը կանգնեցնել այս կոր ծանարար պա տերազմը, ունենալ ավելի քիչ տարածքային կո րուստներ և ավելի քիչ զո հեր, ինչն ասել են ձեզ թե Գլխավոր շտաբի պետը, թե, ինչպես նաև օրեր առաջ ասաց ԱԱԾ պետի պաշտոնակատարը, թե Ռուսաստանի նախագահը, դուք դա չեք արել: Չեք արել, որովհետև դուք հայտարարեցիք, որ այդ դեպքում ձեզ կասեին՝ «Նիկոլ, դա վաճան»: Այո՛, դուք մե ղավոր եք, 5000 և, ասում են, ավելի կամ պակաս զո հերի համար, այո՛, դուք մե ղավոր եք տասնյակ-հազարավոր անտուն արցախցիների համար, այո՛, դուք մե ղավոր եք հաշմված մեր երիտասարդների համար»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Պատգամավորը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը խոսեց պատասխանատվության 3 տեսակների մասին՝ քաղաքական, քր եական և բարոյական, ապա հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին.

«Արդյոք չե՞ք կարծում, որ քաղաքական և բարոյական պատասխանատվությունը ենթադրում էր, որ նոյեմբերի 10-ին այդ կապի տուլյացիոն, ցե ղաս պանությունից հետո՝ ամենախայ տառակ, հայասպան փաստաթուղթը ստորագրելուց հետո դուք և ձեր իշխանությունը պետք է հրաժարական տար: Չե՞ք կարծում, որ դուք չեք կարող լինել համաշխարհային պատմության մեջ այն բացառիկ նախադեպը, որ նման կապի տուլյացիայից հետո պետք է հրաժարական չտաք»։

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե ավելի քիչ հողային կո րուստներով պա տերազմը կանգնեցնելու ոչ մի հնարավորություն, ըստ էության, չի ունեցել, և, որ դա միֆ է.

«Միֆ է նաև, որ մենք պա տերազմը կանգնեցնելու ուղղությամբ քայլեր չենք ձեռնարկել: Հիշեցնեմ, որ հոկտեմբերի 11-ին Մոսկվայում ստորագրվել է եռակողմ հայտարարություն՝ զի նադադարի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցությունները շարունակելու վերաբերյալ: Դրանից հետո եղել է Ֆրանսիայի նախագահի միջնորդությունը, ԱՄՆ նախագահի միջնորդությունը: Շատ կարևոր է արձանագրել, որ Հայաստանի կառավարությունը պատերազմը կանգնեցնելու համար ձեռնարկել է քայլեր… Ես չեմ ասել, որ մեղավոր չեմ, ասել եմ, որ ես թիվ 1 պատասխանատուն եմ, և հարց եմ տվել՝ արդյո՞ք ես թիվ 1 մե ղավորն եմ: Այո, ես պատասխանատուն եմ և այսօր էլ կրում եմ այդ պատասխանատվությունը, որովհետև այդ պատասխանատվությունն ամսի 9-ով չի ավարտվում, այդ պատասխանատվությունը շարունակվում է նաև 9-ին, 10-ին, 11-ին և մինչև օրս: Արդյո՞ք գտնում ենք, որ պետք է հրաժարական տանք, եթե գտնեինք այդպես՝ հրաժարական կտայինք, և դա կլիներ գուցե շատ հեշտ լուծում, անպատասխանատու լուծում, և մենք պատրաստ ենք կրել մեր քաղաքական պատասխանատվությունը և մենք կկրենք մեր քաղաքական պատասխանատվությունն էլ, բարոյականն էլ»:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.